Ռուսական բանակը հրթիռակոծել է Օդեսան. կան զոհեր և վիրավորներ
Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի Օդեսա քաղաքի վրա։
Այս մասին հայտարարել է Օդեսա քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակը:
Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով զոհվել է չորս մարդ, վնասվել են ենթակառուցվածքները։
«Ցավոք, թշնամու հարձակումը խլել է չորս մարդու կյանք։ Անբացատրելի ցավ։ Ցավակցություն նրանց ընտանիքներին և ընկերներին... Եվս վեց մարդ վիրավորվել է», - գրել է Լիսակը։
Նա հավելել է, որ վիրավորներից մեկը՝ 32-ամյա տղամարդը, գտնվում է ծանր վիճակում։