Բյուրեղավանում քաղաքացին, ով ասում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է 70 մետրանոց աշտարակի վրա և սպառնում է նետվելՆիկոլ Փաշինյանը վաղվանից արձակուրդում է
«Արարատցեմենտի» աշխատակիցները դժգոհ են․ գործարանը փակ է, աշխատանք չունեն (ուղիղ)
150 մլն դրամի փոխառություն, մեկ բնակարան, սակայն կնոջ՝ տասնյակ գույքեր. ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը«Սաքս ընկերասեր էր, բարի, բոլորին ձեռք մեկնող». հրետանավոր Սարգիս Թոմբուլ յանն անմահացել է Կարմիր շուկայում նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը՝ զինադադարի ստորագրումից հետոԱրթիկի քաղաքապետարանում կրկին կոռուպցիոն սկանդալ․ ինչո՞ւ են նույն պատմությունները կրկնվում. Mnews.am
Ինչ գործով է ձերբակալվել նախկին պատգամավոր Արեգնազ Մանուկյանը
Ոչ թե իրավիճակային, այլ երկարաժամկետ և ինստիտուցիոնալ համագործակցություն. «Փաստ»Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան. «Հրապարակ»Ինչի՞ մասին է խոսում լռությունը. «Փաստ»ՔՊ-ից սպառնացել են մարզիկներին՝ լռել. «Հրապարակ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Մեզ անհրաժեշտ է ներքին, հանրային համերաշխություն. Ծառուկյանի ուղերձը՝ ՔԿՀ-ից
ԱՄՆ-ն ռազմանավեր է կուտակում Արաբական ծովումՔննչականի պետը ՊՊԾ պետին է պարգևատրել. «Հրապարակ»Ուկրաինայի հարվածներից հետո Ռուսաստանում այրվում են Տվերի և Ստավրոպոլի երկրամասի նավթաբազաներըՓոփոխություններ սուբվենցիոն ծրագրերի իրականացման գործընթացում. ո՞ր դեպքերում կարող է բացասական եզրակացություն տրվել
Էս ժողովրդի վիճակը ո՞նց է լինելու. «Արարատ ցեմենտ»-ի աշխատակիցները կանգնել են խնդրի առաջ ու գործազրկության եզրին (տեսանյութ)
ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է. «Հրապարակ»ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին. «Հրապարակ»Ռուսական բանակը հրթիռակոծել է Օդեսան. կան զոհեր և վիրավորներՓաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել. «Ժողովուրդ»Գնաճը նորանոր «բարձունքներ» է նվաճում. շարունակական հարված մարդկանց գրպանին. «Փաստ»ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ նոր հարվածների ավարտի մասին
Արեգնազ Մանուկյանին բերման են ենթարկել
Քոչարյանն ու թիմը դեմ են. «Հրապարակ»Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին. «Փաստ»Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ»Երբ դատարանը չգիտի, թե ինչպես են քվեարկել քաղաքացիները. Սահմանադրական դատարանը շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ. «Փաստ»Ինչին դիպչում են՝ մահ, ավեր, կորուստ. «Փաստ»
Իրավապահները կրկին ներխուժել են Արեգնազ Մանուկյանի բնակարան
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Եվրոպայի առաջնությունում«Մարդասիրական ականազերծման» «ազգային» կենտրոնը իր մասնագիտական մեքենան է ստացել ԵՄ-իցՀուլիսի 9-ին, 15-ին ավելի քան 36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներՀաճախակի փռշտոց, քթարտադրություն կամ խցանում առանց մրսածության... ալերգիան՝ 21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»Ռուսաստանը դիզելային վառելիքի արտահանման վրա լիակատար արգելք է դրել․ Ալեքսանդր ՆովակԳորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է, 5-ի վիճակը՝ թեթև կամ միջին ծանրությանՊետդուման խuտացրել է Ռուսաստանում աշխատելու համար միգրանտներին ներկայացվող պահանջներըՔննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըԻրավապահները բացահայտել են կանեփ աճեցնելու և թմրամիջոց ապօրինի պահելու դեպքերԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարն ո՞վ է, որ քիթը մտցնի Հայ Եկեղեցու գործերի մեջ. ՇարմազանովՎառելիքի հետ կապված խնդիրը ժամանակավոր բնույթ է կրում. ՊուտինՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Վայոց Ձորի մարզերում
Ռուբեն Մելիքյանը հեռացվել է ԵՊՀ-ից. «Սա պայմանավորված է իմ իրավապաշտպանական գործունեությամբ»
Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա
Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքReuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը«Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակից 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել
Լռության գինը․․․
Վթար՝ Երևանում. վարորդը և ուղևորը հիվանդանոցում են

Սարիկը որոշել է Գյումրիից տեղափոխվել Երեւան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

««Քաղպայմանագիր» կուսակցության վարչության հերթական նիստում՝ երեքշաբթի օրը, քննարկվել է «Հայաստանի էլեկտրական ցանցերի» Շիրակի մարզային կառույցի տնօրեն, ինչպես նաեւ ՔՊ-ի Գյումրու քաղաքապետի պարտված թեկնածու, ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանի հարցը։ Պարզվում է՝ Սարիկն իր վերցրած «ծանրաձողը գցել է ոտքին» եւ չի ուզում շարունակել պաշտոնավարումը ո՛չ ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնում, ո՛չ էլ ավագանիում` որպես խմբակցության ղեկավար, այլ ուզում է պատգամավորական մանդատը վերցնել ու գնալ խորհրդարան։ Նա ՔՊ նախընտրական ցուցակի անցողիկ տեղում է:

Հիշեցնենք, որ ՀԷՑ-ը գործարար Սամվել Կարապետյանից խլելուց հետո` մոտ մեկ տարի առաջ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը Սարիկ Մինասյանին նշանակեց էլցանցերի Շիրակի մարզային կառույցի տնօրեն՝ այն հաշվարկով, որ կառույցը «քպականացնի» եւ ծառայեցնի խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեներ բերելու գործին, սակայն ոչ միայն Գյումրու ընտրություններին Սարիկն ապաշնորհ գտնվեց եւ չհաղթեց Վարդան Ղուկասյանին, այլ նաեւ խորհրդարանական ընտրություններում Գյումրիից շռնդալից արդյունքներ չապահովեց ՔՊ-ի համար։ Սրան գումարած, կարծես ջրվում կամ առնվազն անորոշ ժամկետով հետաձգվում է Գյումրին զավթելու փաշինյանական ծրագիրը, որի մասին նա բացահայտ հայտարարեց հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ։ Քանի որ Գյումրու ոչ ՔՊ-ական ավագանիները կարողացան միասնականություն դրսեւորել: Նրանք իշխանության պատժիչ մեքենայի եւ կալանավորումների դեմ «հակաթույն» գտան` յուրաքանչյուր թիրախավորված անձ հրաժարվում է մանդատից, որ ավագանիում ճգնաժամ չառաջանա, եւ մանդատը փոխանցվում է հաջորդ թեկնածուին, ու ավագանին շարունակում է աշխատել, համայնքային իշխանությունը ընդդիմությունը չի կորցնում։

Հիմա Սարիկ Մինասյանն ուզում է ապահովագրել իր առաջիկա հինգ տարին եւ դառնալ կոճակ սեղմող` առանց մեծ պատասխանատվության բարձր աշխատավարձ ստանալ, հետեւաբար՝ որոշել է հրաժարվել թե՛ ՀԷՑ-ի տնօրենի, թե՛ ավագանու խմբակցության ղեկավարի պաշտոններից: Նրա շրջապատից մեզ ասացին, որ Սարիկը կարծում է, որ ինքը վաստակել է դա, երբեմնի բարձր հեղինակությունն ի շահ ՔՊ-ի է օգտագործել ու վարկաբեկվել։
Վարչությունում հավանություն են տվել նրա ցանկությանը, սակայն, ըստ մեր աղբյուրների, եթե պետք լինի, եւ իշխանությունը կարողանա Գյումրիում արտահերթ զարգացումներ գեներացնել, ապա Սարիկը նորից վայր կդնի մանդատը, կվերադառնա Գյումրի։

Նշենք, որ մանդատը վայր է դնում նաեւ քաղաքն այս պահին փաստացի կառավարող Ավետիս Առաքելյանը՝ ընտրված քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան, որն աներոջ կալանավորումից հետո ի պաշտոնե դարձել է քաղաքապետ, քանի որ քաղաքապետի առաջին տեղակալն է։ Ավետիս Առաքելյանն ընդգրկված է Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանի» ցուցակում։

Մեզ ասացին, որ մինչեւ վերջերս նա կամուկացի մեջ էր՝ գնա՞լ խորհրդարան, թե մնալ հայրենի Գյումրիում։ Թերեւս, այս անորոշ վիճակն էր պատճառը, որ հետաձգվեց հուլիսի 3-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստը․ այն նշանակվել է հուլիսի 15-ին։ Իհարկե, նիստը հետաձգելու պաշտոնական պատճառաբանությունը եղավ այն, որ Կոմունիստական կուսակցության ավագանու անդամ Լուսինե Անանյանը գրություն է ներկայացրել առողջական խնդիրների մասին եւ խնդրել է նիստը տեղափոխել, սակայն իրականում Ավետիս Առաքելյանին ժամանակ է պետք եղել՝ կողմնորոշվելու եւ դիրքորոշում հայտնելու։ Մանավանդ` ընդդիմությունն էլ սպասում էր ՍԴ որոշմանը:

Ըստ տեղեկությունների՝ հուլիսի 15-ին հրավիրված ավագանու արտահերթ նիստում նա կհայտարարի մանդատից հրաժարվելու մասին, նիստից հետո Գյումրիի ավագանին եռամսյա հանգստի կմեկնի, այլեւս նիստեր չեն գումարվի` մինչեւ սեպտեմբերի վերջը, իսկ դրանից հետո հնարավոր է առաջին տեղակալ ընտրվի Մարտուն Գրիգորյանի թիմակիցը, որը երեւի կին կլինի»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: