ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են միմյանց հարվածներ հասցնել
ԱՄՆ ուժերը հարվածներ են հասցրել Իրանի Բուշերի ատոմակայանի մոտակայքում գտնվող տարածքներին:
Այս մասին հաղորդում է իրանական «Ալ Ալամ» հեռուստաալիքը։
Ի պատասխան՝ Իրանը սկսել է հարվածել տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին։
Հուլիսի 9-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը սկսել են հարվածել Իրանին՝ նպատակ ունենալով թուլացնել նրա վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։ Ի պատասխան՝ իրանական բանակը հարվածել է Քուվեյթում և Բահրեյնում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։