Ծառուկյանի ձերբակալման տեսարանները չեմ տեսել, գաղափար չունեմ. դրանք ինձ հետաքրքիր չեն. Փաշինյան
Գագիկ Ծառուկյանի ձերբակալման տեսարանները Փաշինյանը չի տեսել, ճեպազրույցի ընթացքում ասաց՝ չի հետաքրքրում։
«Տեսարանները չեմ տեսել, ընդհանրապես գաղափար չունեմ՝ ինչի մասին եք խոսում։ Դրանք ինձ հետաքրքիր չեն։ Իսկ ինչ վերաբերում է ասֆալտին փռելու, և ոչ միայն փռելու հրահանգներին, այդ հրահանգները տրվել են շատ վաղուց, և հարց է՝ թե ինչու այդ հրահանգները մինչև հիմա չեն կատարվել»,-ասաց Փաշինյանը։
Հավելեց՝ իր ասածները պետք է դառնան իրականություն, այդ թվում այն պատճառով, որ Հայաստանի ժողովուրդն է դրա օգտին քվեարկել։