Եթե մենք մկրատը վերցնենք դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի. Փաշինյան
Ընկալում առաջացավ, որ Տիգրանաշենը կփոխարինվի Արծվաշենով, և այդպիսի վերջնական որոշում կա. լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան՝ Փաշինյանն արձանագրեց, որ հարց կա, և սահմանազատման ընթացքում այդ հարցերը պետք է կարգավորվեն։
«Այն քարտեզները, որոնցով սահմանազատում է արվում, այդ քարտեզների վրա այդ տարածքները արտահայտված են, մենք չենք կարող մկրատով այդ հատվածները կտրել, որովհետև դա առաջին հերթին չի բխում ՀՀ շահերից։
Եթե մենք մկրատը վերցնենք դա կտրենք, Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի, Ջերմուկի հատվածը կկտրի, Տավուշի Բերքաբերի հատվածը կկտրի։
Սրա մասին է խոսքը, պետք է առերեսվենք, որ հարց կա։ 1999 թվականի բանակցային թղթերում այդ բոլոր հարցերը արձանագրված էին, ոչ մի բան նոր չի։ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացի փաստաթղթերը հրապարակված են, երբ կարդաք, կտեսնեք՝ այնտեղ անկլավների թեման արծարծված է»,-նշեց Փաշինյանը։