Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ովքե՞ր և ինչո՞ւ են մշտապես թիրախավորում Հանրապետականին․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Ընդդիմադիր Հանրապետականը, անկախ իր ունեցած քաղաքական տարաձայնություններից, միշտ հանդես է եկել ընդդիմադիր դաշտում հնարավոր համախմբման, միմյանց դեմ հակաքարոզչության բացառման, մերկանտիլ շահերի չդրսևորման դիրքերից:

Այս տարիներին, քիչ չեն եղել անհատներն ու լրատվամիջոցները, որոնք անգամ համատեղ պայքարի ամենաթեժ փուլերում, նույնիսկ պետության առջև ծառացած ամենապատասխանատու պահերին, ընդհուպ մինչև կառավարիչների կողմից սանձազերծված ռեպրեսիաներին զուգահեռ՝ առիթը բաց չեն թողել մի կեղտոտ բան էլ ՀՀԿ-ի հասցեին գրելու կամ ասելու:
Համբերատար լսել ու ընթերցել ենք, շատ դեպքերում անտեսել ու անցել ենք, երբեմն էլ ստիպված ենք եղել ազնիվ ու կոշտ պատասխան տալ այդ միտումնավոր «մոլորյալներին»:

Աններելի կեղծ ու զրպարտող հայտարարությունների դեպքում երբեմն նաև չափից ավելի, գուցեև անհամաչափ կոշտ է եղել մեր արձագանքը: Կոշտ է եղել, բայց շիտակ, տեղին ու ազնիվ: Դրա պատճառն այն չէ, որ նստած սպասում ենք, թե մեզ ով կքննադատի, որպեսզի անպայման արձագանքենք ու չընդունենք այլակարծությունը:

Պարզապես, կեղծ ու մանիպուլյատիվ լուրերի այս խառնածին ժամանակաշրջանում, կեղծիքի նկատմամբ մեր համբերության բաժակն էլ՝ անտակ, չէ:

Ամենազավեշտալին այն է, որ երբ Հանրապետականի արձագանքը հնչում է՝ այդ նույն մարդիկ ահավոր նեղվում ու նեղանում են:

Ով առաջարկել է փողոցային շարժում սկսել՝ ՀՀԿ-ն առաջնային շարքերում էր: Համատեղ օրակարգ ու մարմիններ ստեղծենք՝ ՀՀԿ-ն ակտիվ մասնակից է, աջակցող հայտարարություն անենք՝ ՀՀԿ-ն պատասխանատու կողմ է, համատեղ քարոզչական աշխատանք անենք՝ ՀՀԿ-ն հրապարակային դաշտում է և նմանատիպ մեծ ու փոքր օրինակներ:
Տասնյակ հարցեր են եղել, որ մեր համոզմամբ այլ կերպ էր պետք մոտենալ լուծմանը, բայց մեզ չեն լսել, գնացել են սեփական ճանապարհով, ձախողվել ու էլի հետ դարձել՝ սկսել Հանրապետականին մեղադրելու պատճառներ հորինել:

Լավ մինչև ե՞րբ…

Անկեղծորեն երախտապարտ ենք, ու չենք մոռանա մեր գործընկերների բարոյական ու գործնական աջակցությունը, երբ քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին կալանքից ազատ արձակելու երաշխավորման հարցերն էին քննարկվում դատարանում: Բազմաթիվ լրատվամիջոցներ ու ընդդիմադիր գործընկերներ, Հանրապետականի հետ ունեցած առընչություններում եղել են պարկեշտ, ազնիվ, պրոֆեսիոնալիզմի պատշաճ դրսևորմամբ ու անաչառ՝ քննադատության մեջ:

Ինձ կարող ե՞ք բացատրել, ինչու են որոշ անհատներ ու հանրային ռեսուրսներ (խոսքը իշխանականներին չի վերաբերում) իրենց գոյության նպատակը համարում ՀՀԿ-ին անպայման սևացնելն ու զրպարտելը՝ երբեմն նաև լատենտ եղանակներով: Ի՞նչ են շահում դրանից իրենք, կամ ի՞նչ է շահում ընդդիմադիր դաշտը միասին վերցրած:
Դժվար է ասել, թե ով ինչ է շահում, սակայն փաստն այն է, որ իշխանությունը նույն տեմպով շարունակում է արկածախնդիր փորձությունների ու արտաքին հարվածների տակ դնել երկիրը՝ միաժամանակ ավելի ջերմեռանդ կերպով հալածելով ընդդիմությանը: Այդպես շարունակելու դեպքում, մեր ժողովուրդն արդարացիորեն երես է թեքելու ողջ քաղաքական դաշտից՝ իր համար չգտնելով հույսի ու վստահության որևէ նշույլ»: