Վախճանվել է պոլիոմիելիտով հիվանդ վերջին ամերիկուհին
Պոլիոմիելիտով հիվանդ ԱՄՆ վերջին քաղաքացին՝ Մարթա Էն Լիլարդը մահացել է հունիսի 26-ին՝ 78 տարեկան հասակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Fox59 հեռուստաալիքը։
Նյարդային համակարգը խոցող և մկանների կաթված առաջացնող վիրուսով կինը վարակվել էր 1953 թվականին՝ ԱՄՆ-ում այս հիվանդության դեմ պատվաստանյութի լայն տարածումից երկու տարի առաջ։ Այն ժամանակ բուժման մեթոդներից մեկը արհեստական շնչառության սարքի կամ, այսպես կոչված, երկաթե թոքի օգտագործումն էր, որը մշակվել էր դեռևս 20-րդ դարի առաջին կեսին։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։