Մանվել Վարդանյանը՝ Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն
Հայ շախմատիստ Մանվել Վարդանյանը դարձավ շախմատի Եվրոպայի մինչև 10 տարեկան պատանիների կայծակնային շախմատի փոխչեմպիոն: Հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Մանվելը 18 հնարավորից վաստակեց 14 միավոր և կիսեց 1-4-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը: