Գազայում թիրախավորվել է ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակը
Իսրայելը հարված է հասցրել Գազայում գտնվող ավտոմեքենային։
Արաբական լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածի թիրախում եղել է ՀԱՄԱՍ-ի մամուլի խոսնակ Հազեմ Քասեմը։
Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ նա վիրավորվել է, սակայն ողջ է։
Իսրայելը դեռևս պաշտոնական մեկնաբանություն չի տվել։