Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 4000-ի
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 3899-ի, ևս 16740-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Վենեսուելայի Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Նա նշել է, որ մարդասիրական օգնությունն արդեն իսկ տրամադրվել է 86794 ընտանիքի, իսկ 16892 ընտանիք տեղավորվել է 89 ժամանակավոր ճամբարներում։
Միևնույն ժամանակ, Կարակասում ԱՄՆ դեսպանատունը հայտնել է, որ ամերիկյան մարդասիրական օգնությունն արդեն տրամադրվել է ավելի քան 30000 վենեսուելացիների։
Բնական աղետի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ է 24 միլիոն դոլար, որից մինչ օրս հավաքագրվել է մոտ 9 միլիոն դոլար։