Ադրբեջանն օկուպացված Շուշիում կիրականացնի միջազգային մեդիա ֆորում
Հուլիսի 13-14-ը օկուպացված Շուշիում կանցկացվի 4-րդ Գլոբալ մեդիա ֆորումը՝ «Լրատվամիջոցների առաքելությունը խաղաղության խթանման գործում. ճշմարտության վերականգնում և վստահության վերականգնում» կարգախոսով։
Ըստ Ադրբեջանի մեդիայի զարգացման գործակալության՝ ֆորումը կմիավորի 54 երկրներից մոտ 160 լրատվամիջոցների ներկայացուցիչների, փորձագետների և լրատվամիջոցների ղեկավարների։ Մասնակցելու են նաև մոտ 30 միջազգային լրատվական գործակալությունների, ավելի քան 60 առաջատար մեդիա կազմակերպությունների և մոտ 10 միջազգային կազմակերպությունների և ընկերությունների ներկայացուցիչներ։
Կազմակերպիչները նշում են, որ ֆորումի հիմնական նպատակն է մշակել հասարակությունների միջև վստահության վերականգնման, թվային համերաշխության ամրապնդման և պատասխանատու լրագրության խթանման գործնական մոտեցումներ։