Որքա՞ն է վճարել Ադրբեջանը Հայաստանին օդային տարածքով իրականացված թռիչքների համար
Ադրբեջանի քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տվյալներով՝ ամբողջ 2025 թվականի ընթացքում ադրբեջանական ավիաընկերությունները Armaeronavigation-ին վճարել են 434,316 եվրո՝ Հայաստանի օդային տարածքով իրականացված թռիչքների համար։
Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Վճարումները կատարվել են Eurocontrol-ի (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) կենտրոնական գրասենյակի միջոցով՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան», - ասվում է հայտարարության մեջ։