Կրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից S-400-ների վաճառքը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Թուրքիայի կողմից ձեռք բերված ռուսական S-400 զենիթահրթիռային համակարգերի հարցը որակել է որպես խիստ զգայուն:
Պեսկովը մեկնաբանել է Hürriyet-ի հոդվածը Թուրքիայի կողմից այդ համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին վերավաճառելու մասին։
«Ես կարող եմ մեկ բան ասել. սա չափազանց զգայուն հարց է։ Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ, և մենք կշարունակենք դա անել», - ասել է Պեսկովը։