Թրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնի
Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը սպանի իրեն, ԱՄՆ-ը պետք է «ռմբակոծի նրանց այնպես, ինչպես նրանք երբեք»։
ԱՄՆ նախագահը «New York Post»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ համապատասխան հրահանգներ է տվել։ Նա նաև իրեն անվանել է Իրանի թիրախների ցուցակի «առաջին համարը» և հավելել․ «Հուսով եմ՝ դուք կկարոտեք ինձ»։
Նրա խոսքով՝ ինքը վաղուց Թեհրանի համար հանդիսանում է «թիվ մեկ թիրախը»։