Մերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրում
Մերձմոսկովյան Կրասնոգորսկում առևտրային համալիրի տանիքն է հրդեհվել, հայտնում են ԶԼՄ-ները։
Հրդեհին տրվել է բարդության երկրորդ աստիճան։ Շենքից տարհանվում են այցելուները, իսկ դեպքի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարները։
Հրդեհի պատճառները պարզվում են։ Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում։