ԵՊՀ-ում «չիստկաները» շարունակվում են․ հեռանում են Գալստյանն ու Ղևոնդյանը
ԵՊՀ-ում կադրային «չիստկաները» շարունակվում են: Համալսարանը չի երկարացրել պայմանագրերը միջազգային հարաբերությունների ֆակուլտետի երկարամյա դասախոսներ քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի և քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Ալեն Ղևոնդյանի հետ:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ ԵՊՀ ադմինիստրացիան ծանուցել էր, որ չի երկարացնելու պայմանագիրը հայտնի փաստաբան, իրավաբան Ռուբեն Մելիքյանի հետ:
ԵՊՀ ռեկտոր, իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի օրոք տասնյակ դասախոսներ, որոնք ընդդիմադիր հայացքներ ունեն, կամ քննադատել են իշխանություններին, հեռացվել են Մայր բուհից: Նկատենք, որ նախկին իշխանությունների օրոք Հովհաննիսյանը, լինելով ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դասախոս, շարունակում էր քննադատել իշխանություններին և բարեհաջող աշխատել համալսարանում: