ԵՄ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթը
Եվրամիությունը զգալիորեն մեղմացրել է 21-րդ պատժամիջոցների փաթեթը և հրաժարվել ռուս զինծառայողների մուտքի լիակատար արգելքից։
Ըստ տեղեկությունների՝ ԵՄ-ն ռուսական նավթի գնի առավելագույն շեմը կպահպանի գործող՝ 44 դոլար մեկ բարելի դիմաց մակարդակում, ինչպես նաև կարգելի Ռուսաստանին հեղուկացված բնական գազ (LNG) փոխադրող տանկերների վաճառքը։
Նշվում է նաև, որ Բուլղարիայի պահանջով, ամենայն հավանականությամբ, պատժամիջոցների ցանկից կհանվի Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարք Կիրիլը։
Միևնույն ժամանակ, Հունաստանը ցանկանում է պահպանել ռուսական հեղուկացված բնական գազի մատակարարումները ԵՄ անդամ չհանդիսացող երկրներ, իսկ Գերմանիան, Լեհաստանը և Պորտուգալիան պնդում են մեղմացնել ռուսական որոշ տեսակի ձկների ներմուծման սահմանափակումները։