«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում
Մարդիկ հացի խնդիր ունեն՝ վարկեր, չի կարելի մարդկանց թողնել անգործ. «Մուլտի Վելնեսի» տնօրեն (տեսանյութ)
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները
«150 աշխատակից առանց աշխատանքի է մնացել, մենք էլ փողոց փակե՞նք». «Մուլտի Վելնեսի» աշխատակից (տեսանյութ)Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել. ծաղիկ արտադրողՀենց այնպես չէր, հազիվ 49 %-ը ձայն հավաքած Փաշինյանը մնացյալ 51 %-ին վիրավորում ու պիտակավորում էրՕլիմպավանը փակել են. մարզվողների և աշխատակիցների բողոքի ակցիան` ուղիղ «Պարոն Ծառուկյանը շատ է մեզ օգնել...». արցախցի կինը հուզվեց. (տեսանյութ)Դանիայի դեսպանը Սյունիքում էրԻսրայելը դադարեցրել է Լիբանանի վրա հարձակումները Միացյալ Նահանգների խնդրանքովԻսպանիան հաղթեց Բելգիային և կխաղա Ֆրանսիայի դեմ. FIFA 2026Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ»Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ֆիդանը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության տարածման մասինՕդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 3-5 աստիճանովՕտարերկրացիների կողմից Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցունԱրաղչին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները անվանել է Իսլամաբադի հուշագրի խախտումՈվ կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ. «Հրապարակ»Խոշոր վթար է տեղի ունեցել, 3 տուժած կաՍեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Թրամփը սպառնացել է Իրանին «հազարավոր հրթիռներով», եթե իրեն սպանեն Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ»Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. «Փաստ»Վաղարշյանի վախը բռնել են. «Հրապարակ»2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ»Ծաղիկ արտահանողներին սպառնացել են. բողոքեք՝ դռները կփակվի . «Հրապարակ»ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ»Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնիցՆերկա-բացակա ենք անելու, մեկ մարդու պես կջրվեք. Ավինյանը հրահանգ է իջեցրել. «Հրապարակ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»Իրանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում էԻնչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ֆինանսական կառույցների դեմՌԴ-ն հայտնել է Ուկրաինայի կարևոր ենթակառուցվածքի խոցման մասին․ խոշոր հրդեհ է բռնկվելԱԱ-2026․ Իսպանիա – Բելգիա․ մեկնարկային կազմերԱՄՆ-ում պատրաստվում են առաջ մղել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացման նոր օրինագիծՔննարկվել են COP17-ի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներըԱրամ Ա Վեհափառ Հայրապետը և Ռաֆայել Պետրոս ԻԱ-ն քննարկել են Մերձավոր Արևելքին առնչվող հարցերԵՄ-ն մեղմացրել է Ռուսաստանի դեմ 21-րդ պատժամիջոցների փաթեթըԵՏՀ նիստում հաստատվել են ԵԱՏՄ-ի զարգացմանն ուղղված մի շարք որոշումներ․ մանրամասներԵՊՀ-ում «չիստկաները» շարունակվում են․ հեռանում են Գալստյանն ու ՂևոնդյանըՄերձմոսկովյան Կրասնոգորսկում խոշոր հրդեհ է բռնկվել առևտրային համալիրումԵԱՏՄ–ԱՊՀ․ համագործակցության ներուժի բացահայտումՊայծառակերպության տոնին կկայանա Գորիսի առաջնորդանիստ Մայր Եկեղեցու վերաօծումըHere we go. Ռոմանոն հայտնեց Բարսելոնայի ամառային երրորդ տրանսֆերի մասինԹրամփ․Եթե Իրանը սպանի ինձ, ԱՄՆ-ը պետք է աննախադեպ հարված հասցնիԱնդալուսիայում եռօրյա սուգ է հայտարարվել անտառային հրդեհի հետևանքով 12 մարդու մահվան պատճառով
Մամուլ

Հենց այնպես չէր, հազիվ 49 %-ը ձայն հավաքած Փաշինյանը մնացյալ 51 %-ին վիրավորում ու պիտակավորում էր

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իրավապաշտպան, օրերս իր այդ գործունեության համար ԵՊՀ-ից «դուրս թողնված» փաստաբան Ռուբեն Մելիքյանը միանգամայն դիպուկ նկատել է, որ ինչ-ինչ շրջանակներ (կարելի է վստահ նշել՝ իշխանական ու մերձիշխանական) շրջանառում են մի «թեզ», թե իբր «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները»։ Իրավապաշտպանը մի քանի հարթության մեջ քննում է այդ «թեզը»՝ նկատելով, որ եթե դա վերլուծենք տրամաբանության դիրքերից, ապա «ժողովրդավարություն» երևույթի անխզելի մաս են «Մարդու հիմնարար իրավունքները»: Հետևաբար, «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել մարդու իրավունքները» թեզը հանգիստ կարելի է վերաձևակերպել այսպես՝ «ժողովրդավարությունը պաշտպանելու համար կարելի է ոտնակոխ անել ժողովրդավարությունը»։ Իսկ դա աբսուրդ է, անհեթեթություն (խիստ մեղմ ասած):

Հիշյալ թեզը դիտարկելով բարոյականության դիրքերից՝ իրավապաշտպանը նկատում է. «Բոլոր գլխակեր ռեժիմներն իրենց ոճիրներն արդարացրել են ինչ-որ «բարձր արժեքներով», ու էական չէ, թե որն է այդ արժեքը՝ ռե՞յխը (ֆաշիզմի դեպքում), դասակարգային շա՞հը (բոլ շևիզմի դեպքում), թե՞ «ժողովրդավարությունը»։ Էականն այն է, որ ստեղծվի թշնամու կերպար, որն իբր ոտնձգում է «բարձրագույն արժեքին», ուստի պետք է ամեն գնով ոչնչացվի: Շեշտադրվում է հենց «ամեն գնով»-ը։ Արժեքային բանաձևն էլ «նպատակն արդարացնում է միջոցն» է։ Իսկ դա հանրային բարոյականության ամեն տեսակ աղճատումների ունիվերսալ արդարացումն է, այսինքն՝ բարոյականության հակոտնյան:

Դժվար է չհամաձայնել: Հետաքրքրվողները կարող են Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջում ծանոթանալ նաև իրավական տեսանկյունից «թեզի» դիտարկմանը, իսկ մենք շարունակենք «բարոյական ասպեկտից»: Առավել ևս, որ, «ժողովրդավարությունից» զատ, Հայաստանի գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հաճախ է վկայակոչում նաև «ինքնիշխանությունը», «իրական Հայաստանը», «խաղաղության օրակարգը»: Ու այդ ամենը մատուցվում է այն սոուսով, որ իրենց բոլոր ընդդիմախոսներն իբր դեմ են ժողովրդավարությանը, ինքնիշխանությանը, Հայաստանին, խաղաղությանը: Ավելին, ոչ թե «դեմ են» (դա անցած փուլ է), այլ արդեն սպառնալիք են ու... պետք է ոչնչացվեն, «կզզացվեն», կալանավորվեն և այլն («կրքոտ հռետորի» բառամթերքն ամբողջությամբ չմեջբերենք՝ խնայելով ընթերցողի նյարդերը):

Ու սա առանցքային պահն է, առանց որի երևի դժվար կլինի ամբողջական գնահատական տալ մեր օրերում կատարվող իրավաքաղաքական «բեսպրեդելին», ընկալել դրա խորքային էությունը: Երբ խորամուխ ես լինում մերօրյա երևույթների մեջ, անհնար է չնկատել, որ գործնականում հաստատվում է բռնատիրություն, մեկ անձի քմահաճույքի իշխանություն: Եվ, որ ամենից զավեշտականն ու ողբերգականն է միաժամանակ, բռնապետությունը հաստատվում է «հանուն ժողովրդավարության», մարդկանց ազատությունները սահմանափակվում են... «հանուն ազատության», Արցախի հանձնումն ու հայաթափումը իրականացվում են... հանուն Հայաստանի, դեռ մի բան էլ հպարտանում են դրանով, համարում ձեռքբերում:

Իզուր չի ասվում՝ դժոխք տանող ճանապարհը սալարկված է «բարի մտադրություններով»:

Բայց դա դեռ իր հերթին: Ցանկացած բռնատիրություն չի կարող «յոլա գնալ» առանց հոգեբանական ու ֆիզիկական ահաբեկության: Հասկանալի է, որ հիմա 21-դ դարն է: Համապատասխանաբար՝ մեթոդաբանությունն ու գործիքները որոշ փոփոխություններ են կրել: Բայց, մեծ հաշվով, ի՞նչ կա խոշոր ու նկատելի, նաև ոչ այնքան խոշոր գործիչների ամենօրյա հետապնդումների, կալանավորումների, «մասկի-շոուների» տակ: Մեծ հաշվով, բացի մեկ անձի քինախնդրությունից, «մուռ հանելու» ձգտումներից, դա արվում է նաև ընդհանուր հասարակությանն ահաբեկելու, լռեցնելու, կամազրկելու, ենթարկեցնելու, դիմադրության ցանկությունից անգամ զրկելու նպատակով: Այն բանի համար, որ իշխանությունն ինչ էլ անի, ինչ անընդունելի կամ թեկուզ քննադատելի քայլի դիմի էլ, միմիայն... փառաբանվի:

Հենց այնպես չէր, որ Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ պաշտոնական տվյալներով ստացել էր քվեարկությանը մասնակցած ընտրողների ձայների հազիվ 49 տոկոսը, առաջին բաներից մեկը, որ արեց, մնացյալ 51 տոկոս քաղաքացիներին պիտակավորելը, վիրավորելն ու «կառաշակեր» անվանելն էր: Ավելին, նա չխորշեց Հայաստանի ավելի քան կես միլիոն քաղաքացիների պիտակավորել որպես «պատերազմի կողմնակիցներ»: Բայց այստեղ խնդիրը գործածած պիտակների վիրավորական կամ անհեթեթ լինելը չէ: Բուն հարցն այն է, որ իշխող վարչախումբն անկարող է հանդուրժել որևէ անհամաձայնություն, որևէ ինքնուրույն մտածողություն, որևէ այլ կարծիք: Ավելին, իշխող վարչախումբն իրեն համարում է բացառապես իրեն ընտրողների իշխանություն, իսկ իրեն ձայն չտված մարդկանց (որ ավելի շատ են հանրագումարում) ընկալում է որպես թշնամի, համարում է, որ նրանք բացարձակապես ոչ մի իրավունք չունեն՝ բանտարկված ու բռնադատված լինելու «իրավունքից» բացի, համարում է, որ նրանց բոլորին պիտի «աքսորել» «վարժական հավաքների»: Ավելին, առանձին մերձիշխանական քարոզիչներ կամ իշխանության համակիր ֆեյսբուքյան օգտատերեր բացեիբաց կոչեր են անում «բոլորին դատել», «բոլորին քշել Ռուսաստան», «բոլորին այս անել, այն անել»: Իսկ իշխանությունը «կրքոտ» յուղեր է լցնում այդ կրակին:

Ի՞նչ անել: Անհատական մակարդակում՝ առնվազն մարդ մնալ: Այսինքն՝ լռել յայն չհամակերպվել անընդունելի երևույթներին ու դրսևորումներին, իշխանության հնչեցրած քարոզչական փուչիկ թեզերը «հալած յուղի տեղ չընդունել», չդադարել ինքնուրույն մտածել, հավատարիմ մնալ ավանդական ու ազգային արժեքներին, հասարակական ու ընտանեկան բարոյական կողմնորոշիչներին, չկորցնել դրանք:

Հա, ու շարունակել «բզել» ազգային, ընդդիմադիր ուժերին, որ արագացնեն իրենց վերակազմակերպվելու ընթացքը:

Սա առանձին վերցրած այս կամ այն քաղաքական կամ հասարակական գործչի իրավունքի հարց չէ: Սա առանձին վերցրած մեկ կամ մի քանի տասնյակ մարդու հանիրավի ազատազրկման կամ հալածանքի հարց չէ: Սա մեզանից յուրաքանչյուրի ու բոլորի իրավունքների հարցն է. սեփական երկրում ազատ ու ապահով ապրելու իրավունքի, սեփական ազգային, մշակութային, պատմական ժառանգությանը տիրապետելու և այն պահպանելու ու զարգացնելու իրավունքի, սեփական կարծիք ունենալու և այն արտահայտելու իրավունքի, սեփական հայրենիքը թշնամու շահերի սպասարկման «անցողիկ բակի» չվերածելու իրավունքի, սեփական երեխաների, թոռների՝ ապագա ունենալու իրավունքի հարց է վերջապես:

Սա հավաքականորեն լինելու իրավունքի, այլ ոչ թե վերամբարձ արտահայտությունների գոռգոռոցի տակ դեպի անէություն ընթանալու հարց է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում