Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4000-ը
Վենեսուելայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4118-ի։
Այս մասին Telegram-ում հայտնել է Բոլիվարյան Հանրապետության Ազգային ժողովի խոսնակ Խորխե Ռոդրիգեսը։
Հաղորդագրության համաձայն՝ 16740 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ ևս 17907 բնակիչ մնացել է անօթևան։
190 շենք ամբողջությամբ ավերվել է, իսկ 856-ը՝ զգալի վնասներ։ Որոնողական-փրկարարական աշխատանքների արդյունքում փրկվել է 6462 մարդ, իսկ 29966 մարդ բժշկական օգնություն է ստացել հիվանդանոցներում և առողջապահական հաստատություններում։ Աջակցություն է ցուցաբերվել 86794 ընտանիքի, իսկ աղետի գոտի է հասցվել 9766 տոննա սնունդ։