Իրանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում է
Իրանի արևմտյան Լորեստան նահանգի Պոլ-ե Դոխտար քաղաքում գտնվող Օքսին Պալայեշ նավթավերամշակման գործարանում բռնկված հրդեհը մարվել է։
Հաղորդման համաձայն՝ միջադեպի հետևանքով վիրավորներ կամ զոհեր չկան։
Հրդեհը բռնկվել է թափոնային նավթի պահեստում։ Հրշեջները կանխել են հրդեհի տարածումը դեպի հիմնական ենթակառուցվածքներ և նավթի բաքեր։
Չնայած զոհեր չկան, նավթավերամշակման գործարանը զգալի վնաս է կրել։
Ենթադրվում է, որ հրդեհը առաջացել է անվտանգության կանոնների խախտման հետևանքով. հանգամանքները հետաքննվում են։