Դանիայի դեսպանը Սյունիքում էր
Հայաստանում Դանիայի դեսպան Անն Թովթ Սորենսենը ԵՄ դիտորդական առաքելության Կապանի մասնաճյուղ է այցելել։
ԵՄ առաքելությունն այդ մասին գրառում է արել X-ի իր էջում՝ նշելով.
«Այցի ընթացքում դեսպանը ծանոթացավ դիտորդական առաքելության մանդատին, խնդիրներին և Սյունիքի մարզում գործունեությանը: Նա նաև միացավ առաքելության պարեկախմբին՝ Կապանի տարածքում աշխատանքին անմիջականորեն ծանոթանալու համար»։
Դիտորդական առաքելությունը նաև հիշեցրել է, որ Դանիան առաքելության կազմում 6 մասնագետներից բաղկացած ներկայացուցչություն ունի։