Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ ինչ է կատարվել Երևանի թիվ 134 դպրոցում. Ishkhanutyun.am
Ընդունվել է ազատազրկված կանանց և ներգաղթային կալանքի վերաբերյալ նոր չափանիշներ․ ՄԻՊ
Առողջական վիճակն արդեն կարգավորված է. Ռոզա Ծառուկյանն այցելել է Սբ. Հովհաննես մատուռ և աղոթել որդու համար
«Քարֆուր»-ում իրավախախտումներ են հայտնաբերվելՄելիքյանը՝ ԵՊՀ-ից հեռացման շուրջ լուրերի մասին. Իմ լսարանը երբեք չեմ օգտագործել քարոզչության համարԳեղարքունիքի մարզում 5-ամյա տղա է վրաերթի ենթարկվելStarlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակովՎենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 4000-ը
Գիշերը Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել (լուսանկար)
Իրազեկում․ ինչ անել, երբ օձ եք տեսել (տեսանյութ)Փաշինյանը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և Սոֆիա Հովսեփյանի դեմ. պահանջում է հրապարակային ներողություն, հերքում և փոխհատուցումԱլեն Սիմոնյանի խորհրդականը ազատվել է պաշտոնից Ոչ ոք չգիտի, թե ինչու է կալանավորված իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը, երևի «ռեժիմին պետք է եղել՝ կալանավորել են». ԱբրահամյանՀուլիսի 13-ից օգոստոսի 2-ը Ալեն Սիմոնյանը գտնվելու է ամենամյա արձակուրդում«Սամվելը սիրում էր կյանքը, սիրված էր շրջապատում, մարդասեր էր իր տեսակով». Սամվել Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում
Մարդիկ հացի խնդիր ունեն՝ վարկեր, չի կարելի մարդկանց թողնել անգործ. «Մուլտի Վելնեսի» տնօրեն (տեսանյութ)
Բաքվի վերաքննիչ դատարանում Արկադի Ղուկասյանը հայտարարել է՝ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները
«150 աշխատակից առանց աշխատանքի է մնացել, մենք էլ փողոց փակե՞նք». «Մուլտի Վելնեսի» աշխատակից (տեսանյութ)Փորձել ենք արտահանել Ուկրաինա, Հոլանդիա, Լեհաստան՝ ոչ մի ուղղությամբ չի ստացվել. ծաղիկ արտադրողՀենց այնպես չէր, հազիվ 49 %-ը ձայն հավաքած Փաշինյանը մնացյալ 51 %-ին վիրավորում ու պիտակավորում էրՕլիմպավանը փակել են. մարզվողների և աշխատակիցների բողոքի ակցիան (տեսանյութ)«Պարոն Ծառուկյանը շատ է մեզ օգնել...». արցախցի կինը հուզվեց. (տեսանյութ)Դանիայի դեսպանը Սյունիքում էրԻսրայելը դադարեցրել է Լիբանանի վրա հարձակումները Միացյալ Նահանգների խնդրանքովԻսպանիան հաղթեց Բելգիային և կխաղա Ֆրանսիայի դեմ. FIFA 2026Կտրուկ վատացել է Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը․ «Հրապարակ»Արզաքանցյանն ու Ռոտենբերգը պաշտոնապես ամուսնալուծված են. Գեղարքունիքի մարզի դատարանը հրապարակել է վճիռըԲուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ»Ֆիդանը զգուշացրել է ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության տարածման մասինՕդի ջերմաստիճանն այսօր կբարձրանա ևս 3-5 աստիճանովՕտարերկրացիների կողմից Հայաստանում ձեռք բերած ապրանքների արտահանման դեպքում ԱԱՀ-ի վերադարձի նոր կարգավորումներ կսահմանվեն. նախագիծՀայ ըմբիշը հաղթեց ադրբեջանցունԱրաղչին ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ պատժամիջոցները անվանել է Իսլամաբադի հուշագրի խախտումՈվ կնշանակվի «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարիչ. «Հրապարակ»Խոշոր վթար է տեղի ունեցել, 3 տուժած կաՍեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ»Թրամփը սպառնացել է Իրանին «հազարավոր հրթիռներով», եթե իրեն սպանեն Ռուբինյանն արդեն իրեն ԱԺ նախագահ է զգում. «Հրապարակ»Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի դեպքերը հստակ ազդակ են ողջ հանրությանը. «Փաստ»Վաղարշյանի վախը բռնել են. «Հրապարակ»2.1 միլիոնից մինչև 17.3 միլիոն դրամ. Էդուարդ Աղաջանյանի եկամուտների թռիչքային էվոլյուցիան. «Ժողովուրդ»Ծաղիկ արտահանողներին սպառնացել են. բողոքեք՝ դռները կփակվի . «Հրապարակ»ՀՖՖ-ի շուրջ ինտրիգը թեժանում է․ ո՞վ է ուզում զբաղեցնել Արմեն Մելիքբեկյանի աթոռը. «Ժողովուրդ»Աշխեն Հայրապետյանը ազատվել է Ազգային ժողովի նախագահի խորհրդականի պաշտոնիցՆերկա-բացակա ենք անելու, մեկ մարդու պես կջրվեք. Ավինյանը հրահանգ է իջեցրել. «Հրապարակ»«Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ»Դատախազը նորընտիր պատգամավորների հետևից ԱԺ կգնա. «Ժողովուրդ»Իրանի խոշոր նավթավերամշակման գործարաններից մեկը հրդեհվում էԻնչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ»ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել իրանական ֆինանսական կառույցների դեմ

Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և ամերիկյան Starlink ընկերության միջև կայացած բանակցությունների արդյունքում ՀՀ կառավարությունը ստացել է Starlink-ի կողմից նվիրաբերված 56 սարքավորում՝ ապագա հնարավոր արտակարգ իրավիճակներին նախապատրաստվելու նպատակով։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Այս սարքավորումները հնարավորություն կտան ապահովել հուսալի և բարձր արագությամբ ինտերնետ կապ՝ աղետների և այլ արտակարգ իրավիճակների ընթացքում արդյունավետ արձագանքման համար։

Այս նախաձեռնությունն իրականացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ներքին գործերի նախարարությունների համագործակցությամբ։

Սարքավորումներն արդեն Հայաստանում են, և նախատեսվում է դրանք հատկացնել ՀՀ ներքին գործերի նախարարությանը՝ Փրկարար ծառայության կարիքների համար։ Դրանք կնպաստեն Հայաստանի արտակարգ իրավիճակներում կապի բազմազանության հնարավորությունների ամրապնդմանը, մասնավորապես, փրկարարական գործողությունների, բնական աղետների, ճգնաժամային իրավիճակների, ինչպես նաև այն դեպքերում, երբ կապի ավանդական ենթակառուցվածքները սահմանափակված, գերծանրաբեռնված կամ խափանված են։

Starlink-ը Երկրի ցածր ուղեծրում գործող աշխարհի ամենաառաջատար արբանյակային «համաստեղությունն» է, որն ապահովում է հուսալի և բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ միլիոնավոր օգտատերերի համար ամբողջ աշխարհում։ Այն կարևոր դեր է կատարում արտակարգ իրավիճակներին արձագանքող ծառայությունների համար կապի անխափանությունն ապահովելու գործում, հատկապես հեռավոր բնակավայրերում և ճգնաժամային պայմաններում։

Այս նվիրատվությունը շարունակությունն է Starlink-ի և ՀՀ ԲՏԱ նախարարության միջև ձևավորված արդյունավետ համագործակցության, որի շրջանակում արդեն իսկ 110 Starlink սարքավորում ապահովում է հազարավոր սովորողների ինտերնետային կապը Հայաստանի հեռավոր բնակավայրերի դպրոցներում։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը բարձր է գնահատում Starlink-ի հետ համագործակցությունը և այս կարևոր ներդրումը Հայաստանի արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների ամրապնդման գործում»,- գրել է նախարարը: