ՃՈ-ի անունից կեղծիք է ուղարկվում
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ «Ճանապարհային Ոստիկանության» անունից։
ՆԳՆ Կիբերռոստիկանությունից հայտնում են, այս հաղորդագրությունների նպատակը մեկն է` հափշտակել Ձեր ֆինանսական միջոցները։
Պարզապես անտեսեք դրանք, բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը։