Ազգային երգ ու պար, գորգերի լվացում. Ինչպես են Վարդավառը նշելու Գլաձորի համալսարանում
Հուլիսի 12-ին ԿԳՄՍ նախարարությունը հրավիրում է միասին նշելու հայկական ամենասիրված, ջրառատ ու ուրախ տոներից մեկը՝ Վարդավառը։ Այս տարի տոնական միջոցառումներն իրականացվելու են «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում.
Ավանդույթներով հարուստ տոնական ծրագրում սպասվում են.
Ազգային ավանդական երգ ու պար
Գորգերի լվացման ծիսական արարողություն
Աշխույժ ջրային խաղեր
Թեմատիկ նկարչություն
Եկե՛ք վերագտնենք մեր ակունքներն ու ավանդույթները, զովանանք ամառային տապից և լիցքավորվենք դրական էներգիայով պատմական հրաշալի միջավայրում։