Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին
Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է այն հարցին, թե երբ է թիմի աստղային հարձակվող և ավագ Լիոնել Մեսսին ծրագրում ավարտել ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան։
«Քանի դեռ նա ինքն է դա ցանկանում, նա կլինի լավագույնը։ 50 տարեկանում՝ ոչ, իհարկե, բայց քանի դեռ նա ցանկանում է, կլինի լավագույնը։ Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսին էր նա 23-24 տարեկանում, «Բարսելոնայում»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին։ Կարծում եմ՝ նա կլինի լավագույնը, քանի դեռ ցանկություն ունի»,- Սկալոնիի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։Հիշեցնենք, որ Լիոնել Մեսսին անցկացնում է կարիերայում իր վեցերորդ աշխարհի առաջնությունը։ Ընթացիկ մրցաշարում նա 8 խփած գոլով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը լավագույն ռմբարկուների մրցավազքում՝ լրացուցիչ ցուցանիշներով զիջելով միայն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեին։
Բացի այդ, արգենտինացի ֆուտբոլիստը նոր ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնություններում խփած գոլերի քանակով՝ հասցնելով այն 21-ի։
Աղբյուրը՝ Armsport.am: