Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին
Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Բահրեյնում, Քուվեյթում և Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին՝ ի պատասխան Իսլամական Հանրապետությունում ԱՄՆ-ի վերջին ավիահարվածների։
Բահրեյնում օդային հարձակման մասին տագնապ է հայտարարվել ամերիկյան ռազմական բազայի վրա հրթիռային հարձակումից հետո։ Երկրի Ներքին գործերի նախարարությունը հաստատել է հարձակումը՝ կոչ անելով բնակիչներին ապաստան գտնել մոտակա ապաստարաններում։
Պայթյուն է գրանցվել նաև Քուվեյթի ամերիկյան ռազմական բազայում։
Հորդանանում գտնվող Մուվաֆաք Սալթի ավիաբազան, որն օգտագործվում է ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից, նույնպես հարձակման է ենթարկվել Իրանի կողմից։ Ըստ տեղեկությունների՝ իրանական հրթիռները հաջողությամբ որսացվել են, սակայն պայթյուններ են լսվել բազայի շրջակայքում։
Դեպքին ի պատասխան՝ Հորդանանի մայրաքաղաք Ամմանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է բոլոր թռիչքները։
Ավելի ուշ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ հարձակման են ենթարկվել արքայազն Հասան ավիաբազայի վառելիքի բաքերը և զենքի պահեստները։