Խոշոր հրդեհ Թայլանդում. կա 27 զոհ և 60 վիրավոր
Բանգկոկի բարում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ։
Այս մասին հայտարարել է Թայլանդի վարչապետ Անութին Չարնվիրակուլը։
Նա ասել է, որ 27 զոհերի մարմիններն արդեն դուրս են բերվել, իսկ մի քանիսը հոսպիտալացվել են։ Հրդեհի պատճառը հետաքննվում է։
Նախնական տվյալներով՝ հրդեհը առաջացել է էլեկտրական կարճ միացումից։ Ականատեսները հայտնել են, որ հրդեհը բռնկվելուց հետո լսվել է պայթյուն, և սենյակը արագ լցվել է ծխով և բոցով։
Հրշեջներին հաջողվել է մոտ կես ժամում մարել հրդեհը, սակայն մի քանի մարդ դեռևս անհետ կորած է համարվում։
Նշվում է, որ վերջին տվյալների համաձայն հրդեհի հետևանքով կա մոտ 60 վիրավոր: