NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Քաղաքականություն

Հայկական Վարդավառը՝ հունական Պոսեյդոնի ուղեկցությամբ. 199,5 մլն դրամ՝ տոնակատարության համար

Երևանի քաղաքապետարանը «Վարդավառ 2026» տոնակատարության կազմակերպման համար հատկացրել է 199 մլն 500 հազար դրամ։ Այս որոշումը հանրային լայն քննարկման առիթ է դարձել, հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ քաղաքացիներ խոսում են կյանքի թանկացման, սոցիալական դժվարությունների և պետական ու համայնքային միջոցների սահմանափակ լինելու մասին։

Վերջին տարիներին հասարակության տարբեր խմբեր բարձրաձայնում են, որ սոցիալական վճարների, թոշակների և աշխատավարձերի բարձրացման հարցում իշխանությունները հաճախ հղում են անում բյուջետային սահմանափակումներին և ասում, թե՝ բյուջեն սուղ է։ Այդ ֆոնին բնական հարց է առաջանում՝ որքանո՞վ է առաջնահերթ գրեթե 200.000.000 դրամ հատկացնել մեկ տոնական միջոցառման։

Սա մի կողմից, մյուս կողմից էլ, համաձայնեք, որ հանրային միջոցների նման ծավալի ծախսը պահանջում է առավելագույն թափանցիկություն։ Հասարակությունն իրավունք ունի իմանալու, թե ինչպես է ձևավորվել 199.5 մլն դրամի նախահաշիվը, ինչ ծառայություններ են ներառված այդ գումարի մեջ, ովքեր են ընտրված կապալառուները, ինչ ընթացակարգով են իրականացվել գնումները և արդյոք առաջարկված գները համապատասխանո՞ւմ են շուկայական արժեքներին։ Հատկապես երբ քաղաքացիներն են իրենց հարկերից վճարում այդ ծախսերը:

Առանց այս տեղեկատվության դժվար է գնահատել՝ խոսքը հիմնավորված ծախսի՞, թե՞ ուռճացված նախահաշվի մասին է։ Իհարկե, մինչև համապատասխան փաստաթղթերի և պայմանագրերի ուսումնասիրությունը որևէ կոռուպցիոն սխեմայի կամ միջոցների յուրացման մասին եզրակացություն անել չենք կարող, սակայն նույնքան բնական է, որ նման մեծ գումարի դեպքում հանրությունն ակնկալում է լիարժեք հաշվետվողականություն և բաց տվյալներ։

Էլ չենք խոսում այն մասին, որ հայկական ավանդական տոնին նվիրված միջոցառմանն իր արքայական տեղն էր գրավել հին հունական դիցաբանության պանթեոնի Տասներկու Օլիմպիական աստվածներից մեկը՝ Պոսեյդոնը: Իհարկե, նա համարվում է Ծովերի արքա և գուցե իշխանությունները նրա հետ ասոցացրել են Վարդավառի «ջրոցին», բայց հարկ է հիշել, որ տոնի հետ կապված հայերն իրենց պատմությունն ունեն, որը որևէ կերպ չի նույնացվում և, առավելևս կապվում, Պոսեյդոնի «ջրերի» հետ:

Արմինե Մկրտումյան