2022-ին եղել ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունը կորցնելուց 5 պակաս. ՓաշինյանՀուսով ենք՝ Հայաստանն ու Ադրբեջանը րոպե առաջ կհասնեն մնայուն խաղաղության․ Թուրքիայի ՊՆՍկսվեց ընտրողին կաշառելու սեզոնը. «Հրապարակ»Նոր սպառնալիքները, ցինիկ ստերն ու... «խաղաղության» թմբիրը. «Փաստ»Ինչու Փաշինյանը Ալիևի մոտ չի բարձրաձայնել հայ գերիների խոշտանգումների հարցը. «Ժողովուրդ»Պայթյուններ Ռոստովում և Յարոսլավլում․ օդանավակայանում և նավթավերամշակման գործարանում հրդեհներ են բռնկվելԲացասական սպասումների ու ռիսկերի կուտակման գործոնը. ինչո՞վ է պայմանավորված վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումը. «Փաստ»Ձևավորվել են ԱԺ «տուր­ագենտստվոները». «Հրապարակ»Չի՞ մոռացել Նիկոլ Փաշինյանը «սյունյանց ողջույնները»․ թեժ իրավիճակ՝ Մեղրիի ընտրությունների նախաշեմին․ «Ժողովուրդ»Չինացիները Փաշինյանին առագաստանավ են նվիրել. «Հրապարակ»Հայաստանում և հայկական սփյուռքում ռևանշիստական ուժերը դեռևս ուժեղ են և փորձում են խաթարել խաղաղության գործընթացը. ՀաջիևԷրեբունիում հայրը փորձել է բռնաբարել դստերը. «Հրապարակ»Հովիկ Աբրահամյանի որդու ճակատագիրը որոշող դատավորը ի՞նչ ունեցվածք ունի․ «Ժողովուրդ»Ծառուկյանին բանտարկեցին, սպորտն անտեր մնաց. «Հրապարակ»Իսրայելը շարունակում է Գազայում հարվածներ հասցնել. զոհվել և վիրավորվել են խաղաղ բնակիչներՈվ և ինչու է Ալեն Սիմոնյանին քաշքշել Մոսկվայում. բացահայտում․ «Ժողովուրդ»Գագիկ Ղազինյանը դատի է տվել ԵՊՀ-ին. «Հրապարակ»Քաղաքական վերակազմավորումներ և ընդդիմադիր ցուցանիշներ. 2026 թ. ընտրությունների թվային պատկերը. «Փաստ»ՀՀ Սահմանադրական դատարանում արդեն «ճամպրուկային» տրամադրություններ են․ «Ժողովուրդ»Զազրախոսները դատապարտում են․ «Հրապարակ»Գազի հավանական թանկացման հեռահար ծանրագույն հետևանքները. «Փաստ»Շուրջօրյա բողոքի ակցիաներ են նախատեսում. «Հրապարակ»Ռուսական բանակը շարունակում է ռմբակոծել ուկրաինական քաղաքները. կան մեծ թվով վիրավորներԱդրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցելՈւկրաինային 2027 թվականի համար անհրաժեշտ է 52,6 միլիարդ դոլարի միջազգային ֆինանսավորում․ ՊիդլասաՎորոնեժից պատգամավորի ընտանիքի մոտ Դուբայում 76 բնակարան են հայտնաբերելՔաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի օձի հայտնվելուց հետոՄայր Աթոռից Արագածավանի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Սուրբ Խաչափայտի մասունքըՄԱԿ-ը միջոցներ է ձեռնարկել՝ Թրամփի հետ կապված իրավիճակի կրկնությունից խուսափելու համար. ԳուտերեշՀնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալինՆեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1,4 հազարըԿԲ նախագահի «ապոկալիպտիկ» սցենարը. ՍուրենյանցՍաուդյան Արաբիան դադարեցրել է նավթի մատակարարումները Եվրոպա՝ առանցքային նավթատարի կանգից հետոԱնտոնիու Գուտերեշը պատրաստ է եռակողմ հանդիպում անցկացնել Ուկրաինայի հարցովԱպօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Վայոց ձորի մարզումԱմերիկացիները կարծում են, որ արհեստական բանականությունն ի վիճակի է ոչնչացնել մարդկությանը. PoliticoՆա սպառել է իրեն․ Սաուդյան Արաբիայում կանխատեսում են Ռոնալդուի անսպասելի հեռացումը Ալ-ՆասրիցՆոբելյան մրցանակակիր Կրեմերը նշանակվել է Համաշխարհային բանկի գլխավոր տնտեսագետԵրևանի մի շարք հասցեներում գազ չի լինելուՉարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով չորս անձ է զոհվելԶելենսկին Պուտինին առաջարկել է էներգետիկ հրադադարի համար օբյեկտների ցանկը «դնել սեղանին»Վրաստանի պետանվտանգության ծառայության նախկին ղեկավար Լիլուաշվիլին կաշառքների համար դատապարտվել է 13 տարվա ազատազրկմանԽոշոր ավտովթար՝ Եղվարդ-Զովունի ճանապարհին․ բախվել են հինգ ավտոմեքենաներ. կան վիրավորներՀՀ-ի ստանձնած պարտավորությունը համահունչ է Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքինՀամաներում չի լինելու. պատժից վաղաժամկետ ազատ արձակման ինստիտուտը գործում է. ԳալյանԱնկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներՈւկրաինայի համար ամենավատ սցենարը պետականության կորուստն է. ԲուդանովՃապոնիան մինչև 2031 թվականը 52 հազար լայն նշանակության անօդաչու սարք կգնի. KyodoՀայաստանի Շախմատի հավաքականները Համաշխարհային օլիմպիադայում մեկնարկել են հաղթանակովԱրսենալը խոշոր առաջարկ է պատրաստում Բարսելոնայի աստղի համար
Միջազգային

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ

Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, TRIPP երթուղում ԵԱՏՄ կարգավորումների մասին «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել են ԱՄՆ պետդեպարտամենտից, հաղորդում է «Ազատություն»-ը։

Օրերս Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել էր, որ Սյունիքի մարզով Ադրբեջանը Նախիջևանին կապող TRIPP-ը գործելու է ԵԱՏՄ տարանցման կանոնակարգերին համապատասխան: «Ազատությունը» պետդեպարտամենտից մասնավորապես հետաքրքրվել էր, թե արդյոք Միացյալ Նահանգները, որպես TRIPP-ի մասնակից, համաձայնե՞լ է, որ տարանցիկ երթուղին գործի ԵԱՏՄ կարգավորող շրջանակի ներքո և արդյոք TRIPP-ի շրջանակներում մաքսային տարանցման ընթացակարգերը կարգավորվելու են ԵԱՏՄ կանոնակարգերով, և եթե այո, ապա այս հարցի շուրջ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև արդեն իսկ կա՞ փոխըմբռնում կամ համաձայնություն:

Պետդեպից շատ հակիրճ են պատասխանել «Ազատության» հարցերին՝ միայն նշելով. – «TRIPP-ը պահպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և իրավազորությունը: Սահմանային անվտանգության և մաքսային բոլոր գործառույթները մնում են Հայաստանի վերահսկողության ներքո, Հայաստանի իշխանություններն են իրականացնում վերահսկողությունն ու կայացնում առանցքային որոշումները»:

Ավելի վաղ արտգործնախարար Արարատ Միրզոյանը չէր հերքել, որ ճանապարհով անցնող-դարձողների առերես սպասարկումը, այսինքն՝ շփումը, կարող է նաև երրորդ երկրի օպերատորի պատվիրակվել: Ստուգման համար փաստաթղթերը նրանք են հավաքելու, տարանցման վճարները՝ նույնպես:

«Ազատության» մյուս հարցը, թե արդյո՞ք Միացյալ Նահանգները նախատեսում է որևէ փոփոխություն գործող կարգավորող շրջանակում կամ տարանցման առանձին կանոնների ներդրում TRIPP-ի համար, պետդեպը անպատասխան է թողել: Իսկ արդյոք Վաշինգտոնը սա քննարկե՞լ է Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների հետ հարցին ի պատասխան, Պետդեպի խոսնակը միայն հայտնել է, թե Վաշինգտոնը շարունակում է աշխատել Ադրբեջանի կառավարության հետ Ռազմավարական գործընկերության փաստաթղթում ամրագրված առաջնահերթ ուղղությունների շուրջ, ներառյալ՝ տարածաշրջանային փոխկապակցվածությունը, տնտեսական ներդրումները, էներգետիկան, անվտանգության ոլորտում համագործակցությունը և արհեստական բանականությունը:

Պաշտոնական Վաշինգտոնը նաև հրաժարվել է հայտնել, թե մինչ այս պահը որքան գումար է հատկացրել ամերիկյան կողմը TRIPP նախագծի համար, խոսնակն ասել է, թե «այս պահին հավելյալ մանրամասներ տրամադրել չեն կարող»: