Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցը բաց լինելու և Իրանի նավերի նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Թրամփն այդ մասին գրել է Truth Social սոցիալական հարթակում։
«Հորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի»,- գրել է ԱՄՆ նախագահը։
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ն վերականգնում է իրանական շրջափակումը՝ այն ձևաչափով, որով սահմանափակումները վերաբերելու են միայն Իրանի նավերին կամ Իրանի հետ առնչվող հաճախորդներին։ Նա ընդգծել է, որ մյուս բոլոր երկրները կունենան նեղուցից արդար և ազատ օգտվելու հնարավորություն։
ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ այսուհետ Միացյալ Նահանգները հայտնի կլինի որպես «Հորմուզի նեղուցի պահապան»։