ԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրել
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Արևելաաֆրիկյան համայնքի Մրցակցության վարչությունը մրցակցային քաղաքականության և իրավակիրառման ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել։
Փաստաթղթով կողմերը վերահաստատել են մրցակցության ոլորտում գործնական համագործակցությունը զարգացնելու և մասնագիտական երկխոսությունն ամրապնդելու իրենց պատրաստակամությունը։
Հուշագիրը նախատեսում է ընդլայնել փորձագետների միջև համագործակցությունը, փոխանակվել իրավակիրառման մոտեցումների վերաբերյալ տեղեկատվությամբ, քննարկել մրցակցային քաղաքականության արդիական մարտահրավերները, ինչպես նաև ուսումնասիրել սահմանանցող (տրանսսահմանային) շուկաների կարգավորման փորձը։