ԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ հրազենով տղամարդ է ձերբակալվել․ CNN
ԱՄՆ Կապիտոլիումի հյուսիսային արգելապատնեշի մոտ ձերբակալվել է ենթադրյալ զինված անձը։ CNN-ը հրապարակել է ձերբակալության կադրերը․ տղամարդը ինքնակամ հանձնվել է՝ առանց դիմադրություն ցույց տալու։
Նրա ինքնությունը դեռևս չի հրապարակվել։
«Կապիտոլիումի ոստիկանությունը հայտարարել է, որ հյուսիսային արգելապատնեշը փակ կլինի հետաքննության ընթացքում, իսկ աշխատակիցներին խորհուրդ է տրվել խուսափել այդ տարածքից»,– նշվում է հաղորդագրությունում։