Պեկինը զարգացնում է մինչև 100 գիգավատ հզորությամբ էլեկտրամագնիսական զենք74-ամյա Վալյա Հովագիմյանը տանից դուրս է եկել և չի վերադարձելԳվարդիոլան կարող է գլխավորել աշխարհի քառակի չեմպիոններինԵրևանում 5 մեքենայի մասնակցությամբ շղթայական ավտովթար է գրանցվելTRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն ՍուրենյանցՎթարային ջրանջատումներ կլինենԻրանը միշտ եղել է Հորմուզի նեղուցի պահապանը և կմնա այդպիսին հավերժ․ ԱրաղչիԼԺՀ-ում 2026-ի սկզբից հարվածների հետևանքով զոհվել է 4 երեխա, 54-ը՝ վիրավորվելՊերֆորատորով աշխատելիս տղամարդը հոսանքահարվել է և մահացելԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներըՍպերցյանը գնահատել է իր նորամուտը Ալ Ահլիի կազմումԻրանի Դելհորանում գրանցվել է +51.5°C․ սա 2026 թվականի աշխարհում գրանցված ամենաբարձր ջերմաստիճանն է«Իրական հերոսները բանտերում են»․ Աբրահամյանը՝ Աշոտ Մինասյանի մասինԱՄՆ Կապիտոլիումի շենքի մոտ հրազենով տղամարդ է ձերբակալվել․ CNNՌԴ-ին հասցված հարվածների պատասխանները կլինեն մի քանի անգամ ավելի հզոր. ՊուտինԱՄՆ-ում պատրաստվում են ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթըԱզնվականներից՝ կարմիր սատանա․ ՄՅՈւ-ն հայտարարել է իր ձեռքբերման մասինԵԱՏՀ-ն և Ղրղզստանը 2026-ին էներգետիկ համաժողով կանցկացնենՄեքենայի տանիքից դուրս եկած ուղևորի պատճառով վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվելԱՄՆ-ն առաջին անգամ Իրանի դեմ կիրառել է ծովային անօդաչուներ․ CENTCOMՄԻՊ-ի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքըՄոջթաբա Խամենեին կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների ընդլայնմանը․ ՓեզեշքիանԱլեն Սիմոնյանը պարգևատրելու մասին կարգադրություն է ստորագրելՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով դատական նիստերը կշարունակվեն առանց նրա մասնակցությանԱննա Հակոբյանը Եթովպիա է մեկնում՝ վարչապետի աշխատակազմի հաշվինՄեկ շաբաթում պարեկները հայտնաբերել են 17 հազարից ավելի խախտում, 500-ից ավելի ոչ սթափ վարորդՍևանա լճում ջրափրկարարները փրկել են շրջված ջրային մոտոցիկլետի վարորդինԷրդողանն ատրճանակներ է նվիրել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներինԻսրայելը կասեցրել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ քվեարկությունըԵԱՏՀ-ն և Արևելաաֆրիկյան համայնքը մրցակցության ոլորտում համագործակցության հուշագիր են ստորագրելՀորմուզի նեղուցը բաց է և բաց կմնա՝ Իրանի հետ կամ առանց Իրանի․ ԹրամփԴուրսն եմ մնացել, վարձը չեմ կարող վճարել, նորմալ չի, եկան, ասացին՝ հելե՛ք «Մուլտի Գրանդ ռեզորտից» (տեսանյութ)Հութիները մեղադրել են Սաուդյան Արաբիային Սանայի օդանավակայանը ռմբակոծելու համարՎարդան Մինասյանը մեկնաբանել է Սպերցյանի՝ Սաուդյան Արաբիա տեղափոխությունըՇենգավիթում 24 ժամ ջուր չի լինիՌոմիկ Մխիթարյանը նշանակվել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարԼեհաստանը Բելառուսի և Ռուսաստանի հետ սահմանին սկսում է զինված ուժերի զորավարժություններ
Անվճար տրանսպորտի կեղծ առաջարկով հափշտակում են «Telcell Wallet»-ի և բանկային քարտերի գումարները. Զգուշացում
Եմենը ռմբակոծել է իր սեփական օդանավակայանը՝ իրանական ինքնաթիռի պատճառովTRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ ՊետդեպՆահատակները չեն ծերանում և ազգի, ժողովրդի, հայրենիքի վերածնունդը կապված է նրանց սխրանքի հետ. Բագրատ ՍրբազանՄինչև 5 տարեկանների շրջանում վնասվածքներով պայմանավորված հոսպիտալացումների պատճառներից մեկն էլ բարձրությունից վայր ընկնելն է. ԱՆ«Ամերիաբանկ»-ին հետաքրքիր է ուսանողի ապագան. «Իմ Հայաստանը, իմ ապագան» ուսանողական ամենասպասված մրցույթն ամփոփվեցՆախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 121, զոհվել՝ 13 մարդՄիջազգային գործընկերներին բացատրել ենք՝ խնդիրը քաղաքական բնույթ է կրում, զարմացած են. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակիցՍևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. Լևոն ԱզիզյանԵՄ-ն նոր առաքելություն է սկսում Հայաստանում. Կայա ԿալլասԷն ժամանակ պարոն Ծառուկյանն ասաց՝ ընտրեք Փաշինյանին՝ ընտրեցինք, հիմա մեզ պատժում են, որ ընտրել ենք պարոն Ծառուկյանի՞ն, հա՞. «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակից (տեսանյութ) «Անելանելի վիճակ է». «Մուլտի Գրանդ Հոթել»-ի աշխատակիցները կանգնել են լուրջ խնդիրների առաջ (տեսանյութ)
Ի՞նչ է նշանակում` բաժնի ղեկավարին աշխատանքից ազատել «հաստիքի կրճատման» հիմքով. ո՞ւմ եք ապուշի տեղ դնում. Իոաննիսյան
Միջազգային

TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․

«TRIPP-ը՝ Թեհրանի և Մոսկվայի «կարմիր գծերի» խաչմերուկում

Հայաստանի կառավարությունը չի թաքցնում ձգտումը՝ հնարավորինս արագ անցնել TRIPP նախագծի գործնական իրականացմանը։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ Երևանը հույս է դնում ամերիկյան կողմի պատրաստակամության վրա։

Սակայն ցանկացած խոշոր տարածաշրջանային նախագիծ կենսունակ է միայն այն դեպքում, երբ հաշվի է առնում ոչ միայն անմիջական մասնակիցների, այլև տարածաշրջանի առանցքային դերակատարների՝ Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերն ու ընկալումները։

Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մեկ օր առաջ Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին հստակ ներկայացրել է Թեհրանի մտահոգությունները։ Նրա խոսքով՝ հայ-իրանական հարաբերությունների օրակարգային առաջնահերթություններից են TRIPP-ից բխող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների կանխումը։

Դեսպանն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել այնպիսի մեխանիզմներ, որոնք, մի կողմից, Հայաստանին հնարավորություն կտան լիարժեք իրացնել ապաշրջափակման ներուժը, իսկ մյուս կողմից՝ կչեզոքացնեն ԱՄՆ-ի ռազմավարական ներկայությունից բխող ռիսկերը և կբացառեն Իրանի անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք։

Այս ձևակերպումները վկայում են, որ Իրանի հիմնական մտահոգությունն այն անվտանգային միջավայրն է, որը կարող է ձևավորվել նախագծի իրականացման արդյունքում։ Այս մոտեցումն ունի հստակ աշխարհաքաղաքական հիմքեր։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններից հետո Թեհրանը էապես զգայուն է դարձել սեփական սահմանների հարևանությամբ ամերիկյան ազդեցության ցանկացած ընդլայնման նկատմամբ։ Եթե Թեհրանում TRIPP-ը ընկալվի որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության գործիք՝ 99-ամյա իրավունքներով ենթակառուցվածքի տեսքով, ապա դժվար կլինի ակնկալել, որ նախագիծը կընդունվի ներկայիս պարամետրերով։

Ռուսաստանի դիրքորոշումը TRIPP-ի նկատմամբ նույնպես ունի հստակ անվտանգային և աշխարհաքաղաքական հիմքեր, թեև արտահայտվում է ավելի զգուշավոր ձևով։ Մոսկվան նախագիծը դիտարկում է որպես ԱՄՆ-ի ռազմավարական ներկայության ընդլայնում Հարավային Կովկասում՝ իր ավանդական ազդեցության գոտում։ Չնայած 2020 և 2023 թվականների իրադարձություններից հետո Ռուսաստանի դիրքերը տարածաշրջանում զգալիորեն թուլացել են, Մոսկվան դեռևս ունի լծակներ, որոնք կարող են ազդել նախագծի ընթացքի վրա։

Ռուսաստանը պահպանում է ազդեցություն Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի նկատմամբ, ինչը կարող է դառնալ լուրջ գործոն TRIPP-ի երկաթուղային բաղադրիչի իրականացման ժամանակ։ Բացի այդ, ռուսական սահմանապահ ստորաբաժանումները շարունակում են ծառայություն իրականացնել Հայաստան-Իրան սահմանի որոշ հատվածներում, այդ թվում՝ TRIPP-ի հնարավոր անցման գոտու մոտակայքում։ Այս գործոնները թույլ են տալիս Մոսկվային, անհրաժեշտության դեպքում, բարդացնել կամ դանդաղեցնել նախագծի գործնական իրականացումը։

Պաշտոնական արձագանքը դեռևս զգուշավոր-սկեպտիկ է։ Ռուսաստանը խուսափում է Թրամփի անունը կրող նախագծի նկատմամբ բացահայտ առճակատումից, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում արդեն իսկ հնչում են զգուշացումներ Հայաստանի «ուկրաինական ճանապարհով» ընթանալու վտանգների մասին։ Մոսկվան սպառնում է տնտեսական հետևանքներով՝ գազի գների բարձրացում, շուկայի հասանելիության սահմանափակում և հայկական սփյուռքի հետ կապված խնդիրներ։

Այսպիսով, TRIPP-ի ապագան կախված չէ միայն Երևանի և Վաշինգտոնի քաղաքական կամքից։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները շահագրգռված լինեն նախագծի արագ մեկնարկով, դրա իրականացումը հնարավոր չէ պատկերացնել առանց տարածաշրջանային ուժային հավասարակշռության և անվտանգային ճարտարապետության հաշվառման։ Այդ հավասարակշռության կարևոր բաղադրիչներն են Իրանի և Ռուսաստանի անվտանգային շահերը, որոնք անտեսելու դեպքում ցանկացած նախաձեռնություն բախվելու է լուրջ քաղաքական և գործնական դիմադրության։

Հետևաբար, առաջիկա բանակցությունների առանցքային հարցը պետք է լինի ոչ այնքան TRIPP-ի արագ գործարկումը, որքան դրա քաղաքական և անվտանգային վերաձևակերպումը՝ հաշվի առնելով Թեհրանի և Մոսկվայի կարմիր գծերը։ Եթե հաջողվի մշակել այնպիսի մոդել, որը կընդունվի նաև Իրանի և Ռուսաստանի կողմից, նախագիծը կարող է շարունակվել նոր պայմաններով։ Հակառակ դեպքում այն կարող է վերածվել ոչ թե տարածաշրջանային համագործակցության հարթակի, այլ նոր աշխարհաքաղաքական հակասությունների հերթական օջախի։

Իրանի դեսպանի և ռուսական կողմի ազդակները հստակ ցույց են տալիս, որ TRIPP-ի սկզբնական տրամաբանությունն այլևս բավարար չէ։ Տարածաշրջանում ձևավորված նոր ռազմաքաղաքական իրողությունները պահանջում են նախագծի խմբագրում և շահերի նոր հավասարակշռություն։ Հակառակ դեպքում Հայաստանի իշխանությունների շտապողականությունը կարող է բախվել ոչ միայն տեխնիկական, այլև լուրջ աշխարհաքաղաքական հակազդեցության՝ ինչպես հարավից, այնպես էլ հյուսիսից»։