Իրաքի Էրբիլ քաղաքում հնչել են մի շարք պայթյուններ
Հյուսիսային Իրաքի Էրբիլ քաղաքում մի քանի պայթյուններ են տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Իրանի պետական IRIB հեռուստաալիքը։ Նշվում է, որ պայթյունները հավանաբար անօդաչուների հարվածների հետևանքով առաջացած պայթյուններ են:
Վերջին օրերին ԱՄՆ-Իրան հարվածների ընթացքում Իրաքում պարբերաբար հնչել են պայթյուններ և տեղի են ունեցել օդային հարվածներ:
Իրանական հեռուստաալիքը նշում է, որ պայթյունի հետևանքով զոհերի և վիրավորների մասին դեռևս հստակ տեղեկություն չկա: