Պոլիտեխնիկի ավագ դպրոցի աշակերտները Ֆիզիկայի միջազգային օլիմպիադայից վերադարձել է մեդալներով
Հուլիսի 4–12-ը Կոլումբիայի Բուկարամանգա քաղաքում անցկացված Ֆիզիկայի միջազգային 56-րդ օլիմպիադայում Հայաստանի Պոլիտեխնիկի ավագ դպրոցի սաները գրանցել են փայլուն արդյունքներ՝ նվաճելով 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ։
Ավելի քան 90 երկրի 381 մասնակիցների ուժեղագույն մրցակցությունում դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Գառնիկ Գավալջյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Էմիլ Հարությունյանը՝ բրոնզե մեդալի։ Կրթօջախի ղեկավարությունը շնորհավորել է տղաներին, նրանց ծնողներին ու ուսուցիչներին՝ վերահաստատելով պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը միջազգային նոր հաջողությունների համար: