5 ամբիոնի վարիչի մրցույթ է հայտարարվել. «ՀրապարակԵթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք. ՊուտինԴիլիջանի ընտրողների թիվն ինչի՞ հաշվին է աճել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՍԴ դատավոր Երվանդ Խունդկարյանը․ «Ժողովուրդ»Պապիկյանի անսպասելի որոշումը. ՊՆ-ում աժիոտաժ է. «Հրապարակ»Ինչո՞ւ չեն վճարվում մայրության նպաստները․ Նիկոլ Փաշինյանը խաբել է․ մաս 238Արցախի քաղաքական վերնախավն անհամբեր սպասում է. «Հրապարակ»ՀՀ քաղաքացիներից կպահանջվի Ղազախստան մուտքի արտոնագիրՁերբակալությունների շղթան գերլարել է իրավապահ համակարգը․ քննիչներն ու դատավորները տուն գնալ չեն հասցնում․ «Ժողովուրդ»Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է զգալի առավելություններ բերել Հայաստանին․ ՊուտինՔաղաքացիներին «0%» են խոստանում, հետո՝ տոկոս գանձում․ ինչո՞ւ է ԿԲ-ն աչք փակում բանկերի արարքի վրա․ «Ժողովուրդ»Հայաստանը շահագրգռված է ՌԴ–ի հետ հարաբերությունների խորացմամբ․ ՓաշինյանՆոր նախազգուշացումներ է հրապարակվել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան դեսպանատների համար Կառլեն Հովհաննիսյանն իր առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրեց ռուսական «Ակրոնի» կազմում ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրենքը ՔՊ-ն ընդունել է հանուն Պուտինի, ՌԴ-ի ու ԵԱՏՄ-ի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Անտոնիո Ռուդիգերը հայտնել է Գերմանիայի ազգային հավաքականում ելույթներն ավարտելու մասին Վրաստանի Չալաադի սառցադաշտի մոտ գտնվող գետում հայտնաբերվել է 20-ամյա զբոսաշրջիկ Մարիա Խմելևայի դին Կալանավորվել է Ճամբարակի զորամասի շտաբի պետը Իրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ին խոստացել է «ջախջախիչ և ցավոտ» պատասխան հարվածներ հասցնել Ճամբարակ տանող ճանապարհի սողանքային հատվածներում վերականգնման աշխատանքներ են իրականացվում Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից հետո անոնսել է իր առաջիկա այցը Մոսկվա Գերմանիան Ռուսաստանին է պատասխանատու համարել Լայպցիգի միջադեպի համար և փակում է ՌԴ հյուպատոսությունը ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ Նիդերլանդական գյուղում տասնյակ զինված անձանց մասնակցությամբ հրաձգություն է տեղի ունեցել. կա զոհ, վիրավորվել է երկու ոստիկան Մենք ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չենք տեղեկացրել, պետք է դրանից ելնել. Փաշինյանը՝ Պուտինին Ով է Ռուսաստան տեղափոխվող հայ ֆուտբոլիստը Կրեմլում «հեգնանքով» են արձագանքել ՇՀԿ գագաթնաժողովում Փաշինյանի՝ հայերենով ելույթին Թե ինչպես է ԱԱԾ-ն ցավերից ոռնացող մարդուն տանում դատարան․․․ անպատկերացնելի մի բան․ Ժաննա Ալեքսանյան ԱՄՆ-ը հայտարարել է Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին հասցված հարվածների մասին․ հաղորդվում է մի շարք շրջաններում որոտացած պայթյունների մասին
Մեկ այլ կազմակերպությանը միանալու օրենքի ընդունումը նշանակում է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին․ Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում հանդիպում է Նիկոլ Փաշինյանի հետ Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ըԵրևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ըՆերկայացվել է քաղաքաշինության բնագավառում ԱԲ-ի գործիքակազմերի կիրառման նախնական գաղափարներըՓրկարարները դուրս են բերել արգելափակված քաղաքացունՎեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործը Երևանի քրեական դատարանում է․ «Փաստինֆո»Փոխվարչապետը վերանշանակումներ է արելՀՀ և ԱՄՆ պաշտոնյաները Սյունիք են մեկնելԴիլիջանում բախվել են «Ford Transit»-ն ու «Lada Granta»-ն․ կան վիրավորներՀՀ–ում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆՌուբինյանն ու Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող մի շարք հարցեր«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են թմրանյութերի նմանավող զանգվածներ, հեռախոսներ, այլ արգելված իրերՔՏՀԱՏՄ-ը վերահսկողություն իրականացրել Կոտայքի մարզի մի շարք կրթական հաստատություններումՇանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները վերահաստատել են իրենց աջակցությունը ԻրանինԵրևանում մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել 4 հոգու և «BMW»-ով դիմել փախուստի․ կան վիրավորներԿասեցվել է «ԳԱԶՊՌՈՄ 4» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի գործունեությունըՀայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց Ռուսաստանի Պրեմիեր լիգաԷրդողանն ու Ալիևը Բիշքեկում խոսել են տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման վերաբերյալ հարցերի շուրջԵրկաթուղային գծերը խաղերի, զբոսանքի և ժամանցի վայր չեն. ՀԿԵ
Մշակույթ

Երևանում մեկնարկել է «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնը

Ռեժիսոր Թամարա Ստեփանյանի «Արտոյի երկիրը» հայ-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմով հուլիսի 13-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը։

 ֆիլմի ցուցադրությունից առաջ Թամարա Ստեփանյանն ընդգծեց, որ հայրենիքում և «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ընթացքում ֆիլմը ներկայացնելն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի։

«Մի բան է բացել Լոկառնոյի կինոփառատոնը, բոլորովին այլ բան է բացել իմ սիրելի հայրենիքի «Ոսկե ծիրան»-ը։ Այս ֆիլմը սիրո նամակ է իմ հայրենիքին, մեր կինոյին, մեր վերքերին, մեր կորցրած հողերին։ Այդ սիրո նամակը փորձեցի վերածել ֆիլմի»,- նշեց Ստեփանյանը։

Սիրված կինոփառատոնը, որը մեծ դերակատարություն ունի հայկական կինոյի զարգացման, կինոճաշակի ձևավորման, համաշխարհային կինոյի բացառիկ նմուշները Հայաստանի հանդիսատեսին արագ հասցնելու գործում, կրկին իր շուրջ է համախմբել ոլորտի կարկառուն ներկայացուցիչների աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր, որոնք մրցանակների են արժանացել Կաննի, Բեռլինի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններում։

Փառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը կարևորեց այն հանգամանքը, որ «Ոսկե ծիրան»-ը դարձել է FIAPF-ի կողմից ճանաչված 50 լավագույն փառատոններից մեկը: «Սա տասնյակ տարիների և հատկապես վերջին տարիների, որոնք միտված են եղել տարածաշրջանում փառատոնի դիրքավորմանը,  կատարած աշխատանքի արդյունք է: Մենք այդ բարդ, դրամատիկ տարածաշրջանում փորձել ենք ձևավորել մի արժեք, որը կգնահատվի աշխարհի կողմից»,-ասաց նա և հավելեց՝ այս տարի հյուրընկալել են 2 հարյուր միջազգային հյուրի՝ հեղինակություն վայելող արվեստագետների, որոնց թվում են օսկարակիր Պավել Պավլիկովսկին, հանճարեղ օպերատորներ Բրունո Դելբոնելը, Մահմուդ Քալարին, աշխարհահռչակ շեփորահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը, որը նաև մեծ համերգով հանդես կգա մարզահամերգային համալրում և այլք:

Նա հիշեցրեց, որ անցկացվելու են բազմաթիվ կրթական ծրագրեր, արտադրական համագործակցություն է նախատեսվում Կաննի կինոփառատոնի հետ, կազմակերպվելու են ցուցահանդեսներ, նշվելու է «Նամուս» ֆիլմի 100-ամյակը և այլն:

Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հիշեցրեց, որ արդեն հինգերորդ տարին է, որ քաղաքապետարանը «Ոսկե ծիրան»-իգլխավոր հովանավորն է: Նա շեշտեց, որ «Ոսկե ծիրան»-ը վաղուց արդեն դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև Երևանի կարևոր մշակութային այցեքարտերից մեկը։

«Շատ ուրախ եմ բոլորիդ տեսնել այստեղ՝ մարդկանց, ովքեր սիրում են կինոն և ապրում են կինոյով։ Տարեցտարի «Ոսկե ծիրան»-ը գրանցում է նոր ձեռքբերումներ։ Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ ավելի քան 5 հազար կինոփառատոնների շարքում «Ոսկե ծիրան»-ն աշխարհի լավագույն 50 փառատոններից մեկն է, և սա իսկապես կարևոր նվաճում է»,- նշեց նա։

Փառատոնի հիմնադիր նախագահ Հարություն Խաչատրյանը հիշեցրեց, որ 2003 թվականին իր ուսուցիչ Միքայել Ստամբոլցյանի և կինոգետ Սուսաննա Հարությունյանի հետ որոշել են հիմնադրել «Ոսկե ծիրան»-ը, քանի որ այն հայկական կինոյին շատ անհրաժեշտ էր:

«Փառատոնն անցել է երկար ճանապարհ և Հայաստանի նման լավ երկրին իսկապես պետք է նման փառատոն»,-ասաց Խաչատրյանն ու պատիվ համարեց «Վարպետ» մրցանակը հանձնել 23-րդ փառատոնի Միջազգային ժյուրիի նախագահ, անվանի ավստրիացի ռեժիսոր Ջեսիկա Հաուզներին։ Նա ընդգծեց, որ «Վարպետ» մրցանակի են արժանանում այն արվետագետները, որոնք ոչ միայն լավ կինո են նկարահանում, այլև պատմությամբ իրենց գաղափարները, իրենց ինքնատիպ ձեռագիրն ու միտքն են տարածել աշխարհում: Խաչատրյանն ասաց, որ դոկումենտալ կինոյի երկրպագու է, սակայն կան հրաշալի խաղարկային ֆիլմեր, որոնց առաջ արժե խոնարհվել: Նա Հաուզներին աշխարհի լավագույն ռեժիսորներից մեկն է համարում:

Երեկոյի կարևոր իրադարձություններից էր նաև «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումը ֆրանսիացի անվանի օպերատոր Բրունո Դելբոնելին՝ համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար։

Բացման արարողության երաժշտական հատվածում շեփորահար, դաշնակահար և կոմպոզիտոր Իբրահիմ Մալուֆը ներկայացրեց յուրահատուկ երաժշտական կատարում՝ նվիրված «Նամուս» ֆիլմի 100-ամյակին՝ հանդիսատեսին մատուցելով հատուկ իմպրովիզացիա։

Երևանի «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնին, որն անցկացվում է  հուլիսի 12-19-ը, հանդիսատեսը Կինոյի տանը, «Կինոմոսկվա»-ում և «Նաիրի» կինոթատրոնում հնարավորություն կունենա դիտել 90 ֆիլմ՝ աշխարհի քառասուն երկրից։

Կինոփառատոնի շրջանակում Հայաստան ժամանած կինոյի համաշխարհային դեմքերը՝ օսկարակիր պրոդյուսեր Սև Օհանյանը, ֆրանսահայ դերասան, թատերական ռեժիսոր Սիմոն Աբգարյանը, լեհ ականավոր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին և այլք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։