Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծ
Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ, սոցիալական ցանցերում հայտարարել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության կոմիտեի ղեկավար Էբրահիմ Ազիզին։
«Երեկ երեկոյան Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցառումներ օրինագիծը պաշտոնապես ներկայացվել է Իրանի խորհրդարանի քննարկմանը», - գրել է նա։
Ազիզին ընդգծել է Թեհրանի մտադրությունը՝ պաշտպանել իր կարմիր գծերը, հատկապես Հորմուզի նեղուցի կառավարման հարցում:
Օրինագիծը նախ պետք է հաստատվի խորհրդարանի կողմից, այնուհետև ներկայացվի Սահմանադրության պահապանների խորհրդի քննարկմանը, ապա՝ նախագահի ստորագրմանը։