Ռուսաստանի և Ադրբեջանի անհամաձայնության առարկան Ուկրաինան է. Պեսկով
Ռուսաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեն Ուկրաինայում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, սակայն Մոսկվան դա չի համարում երկկողմ հարաբերությունների զարգացման խոչընդոտ։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ունի նաև այլ գործընկերներ, որոնք ուկրաինական հարցում տարբեր դիրքորոշումներ ունեն, քան Մոսկվան։
«Սա մեր անհամաձայնության առարկան է, բայց մենք չենք կարծում, որ այն պետք է ստվեր գցի երկկողմ հարաբերությունների վրա։ Մենք այստեղ պրագմատիկ մոտեցում ենք ցուցաբերում», - ընդգծել է Պեսկովը։