Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար. փաստաբանի ահազանգը
Հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը պայքարում է իր կյանքի համար ադրբեջանական բանտում։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է «Հայ որբերի օգնության» ընկերության ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը։
Փաստաբանը հայտնել է, որ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է։«Այն գրեթե կրկնակի գերազանցում է նորման և ուղեկցվում է ուժեղ բորբոքմամբ»,- գրել է նա։
«Սրտի ծանր վնաս. ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն։ Կրկնվող գլխացավեր, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ և բարձր արյան ճնշում՝ այս ամենը թաքնված է պաշտոնական «կայուն վիճակի» մասին զեկույցում։ Սա 2020 թվականի ռազմագերու նկատմամբ դիտավորյալ բժշկական անփութություն է»,- հավելել է փաստաբանը՝ կցելով միջազգային կառույցների պաշտոնական էջեր։