Մուշի բաժնում աշխատող ոստիկանն աշխատում է նաև գիշերային ակումբո՞ւմ. Արիանա Հովսեփյանը դիմել է ՆԳ նախարարին
NEWSPRESS.am- հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանը դիմել է ՀՀ ներքին գործերի նախարար
Տիկին Արփինե Սարգսյանին:
Նա մասնավորապես գրել է.
«Տիկին նախարար,
Հաշվի առնելով, որ ոստիկանության ծառայությունում գործում են ծառայողական էթիկային և ոստիկանության ծառայողի վարքագծին վերաբերող պարտադիր կանոններ և պահանջներ, խնդրում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել հետևյալ հանգամանքի վրա։
Վերջերս իմ ծանոթներից մեկը, գտնվելով Գյումրի քաղաքի գիշերային ակումբներից մեկում, որը գտնվում է Ոստիկանության գլխավոր վարչության Մուշի բաժնի հարևանությամբ, նկատել է մի անձի, ով, ինձ հասած տեղեկությունների համաձայն, միաժամանակ աշխատում է ինչպես տվյալ ակումբին հարակից Մուշի բաժնում, այնպես էլ հենց այդ գիշերային ակումբում։
Խոսքը լեյտենանտ Վարդան Մանուկյանի մասին է։
Հետագայում տարբեր անձանցից ստացված տեղեկությունների համաձայն, տեղեկացել եմ, որ Վարդան Մանուկյանը ծառայում է նաև ոստիկանության ուղեկցող դասակում։
Խնդրում եմ, հանձնարարել ստուգել վերոնշյալ տեղեկությունների իսկությունը և, դրանց հաստատվելու դեպքում, գնահատել, թե արդյոք տվյալ գործունեությունն ու վարքագիծը համապատասխանո՞ւմ են ոստիկանության ծառայողի համար օրենքով, ծառայողական կարգապահության կանոններով և էթիկական նորմերով սահմանված պահանջներին։ Անհրաժեշտության դեպքում խնդրում եմ ձեռնարկել օրենքով նախատեսված համապատասխան միջոցներ։
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում` դիմումիս ընթացք տալու և օրենքով սահմանված կարգով արձագանքելու համար»: