Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Հասարակություն

Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․ Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․

«Գագիկ Ծառուկյանի կողքին՝ որպես սկզբունք, բայց «Դեմոկրատական այլընտրանքի» օրակարգով․

Շատերդ գիտեք, որ Ազգային ժողովի վերջին ընտրություններին «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը, «Առաջարկ Հայաստանին» ծրագրի շրջանակներում, մասնակցել է ԲՀԿ համամասնական ցուցակով։ Ես այդ ցուցակում զբաղեցնում էի 8-րդ հորիզոնականը։

Այդ որոշումը կայացրինք՝ համոզված լինելով, որ երկրի համար վճռորոշ պահին անհրաժեշտ է համախմբել ընդդիմադիր ներուժը։ Ցավոք, հետագա զարգացումները ցույց տվեցին, որ Հայաստանում ազատ և արդար քաղաքական մրցակցությունը շարունակում է ենթարկվել լուրջ ոտնձգությունների։

Անցած ընտրություններն ուղեկցվեցին համակարգային բնույթի կեղծիքներով, որոնց հետևանքով ԲՀԿ-ն զրկվեց Ազգային ժողովում խմբակցություն ձևավորելու իրավունքից, իսկ շուրջ 60 հազար քաղաքացիների կամարտահայտությունը փաստացի արժեզրկվեց։ Դրան հաջորդեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը, որը շարունակվում է քրեական և տնտեսական ճնշումների, ինչպես նաև նրան ունեզրկելու գործընթացների միջոցով։

Այս ամբողջ ընթացքում ես եղել եմ և շարունակում եմ մնալ իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանի աջակցության առաջնագծում։ Դա քաղաքական հաշվարկի արդյունք չէ, դա սկզբունքի, բարոյականության և քաղաքական արժանապատվության հարց է։ Երբ պետական ռեպրեսիվ լծակներն օգտագործվում են քաղաքական մրցակցի դեմ, յուրաքանչյուր արժանապատիվ մարդ պարտավոր է կանգնել անարդարության դեմ։

Միաժամանակ պարտավոր եմ լինել անկեղծ իմ ընկերների, համախոհների և հանրության հետ։

Քարոզարշավի ընթացքում և ընտրություններից հետո իմ գրեթե բոլոր հրապարակային ելույթներում հետևողականորեն ընդգծել եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը հնարավոր չէ հակազդել միայն պաշտպանողական մարտավարությամբ։ Անհրաժեշտ է ձևավորել կենսունակ և արդյունավետ քաղաքական համակարգ, հանդես գալ նոր նախաձեռնություններով, իրականացնել ասիմետրիկ քաղաքական քայլեր և քաղաքական նախաձեռնությունը վերադարձնել ընդդիմությանը։ Միայն այդ ճանապարհով է հնարավոր աստիճանաբար մաշեցնել իշխանության ռեպրեսիվ մեքենան և հասնել իրական փոփոխությունների։

Չեմ կարող պնդել, որ այս ծրագրային մոտեցումները լիարժեք կիսվում են այն մարդկանց կողմից, ովքեր այսօր ձևավորում են ԲՀԿ-ի քաղաքական մարտավարությունը։ Ունեմ սկզբունքային տարաձայնություններ նաև Գագիկ Ծառուկյանին աջակցելու որդեգրված մեթոդաբանության հետ, որտեղ, իմ գնահատմամբ, քաղաքական պայքարի բաղադրիչը բավարար չափով չի ներկայացված։ Մինչդեռ համոզված եմ, որ հենց քաղաքական պայքարն է այն հիմնական հարթակը, որտեղ հնարավոր է ոչ միայն պաշտպանել Գագիկ Ծառուկյանին, այլև փոխել երկրում ստեղծված իրավիճակը։

Հետևաբար, այսուհետ իմ բոլոր հրապարակային քաղաքական գնահատականները, նախաձեռնություններն ու գործունեությունը ներկայացնելու եմ բացառապես իմ և «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից։

Սա հրաժարում չէ գործընկերային հարաբերություններից։ Սա քաղաքական ինքնուրույնության, գաղափարական հետևողականության և պատասխանատվության բնական դրսևորում է։ Այս քայլը թույլ կտա ավելի արդյունավետ աշխատել՝ ինչպես Գագիկ Ծառուկյանի նկատմամբ անարդարության դեմ պայքարի, այնպես էլ ավելի լայն քաղաքական օրակարգի ուղղությամբ։

Միաժամանակ վերահաստատում եմ՝ բոլոր այն դեպքերում, երբ խոսքը վերաբերի Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քաղաքական հետապնդմանը, ապօրինությանը կամ անարդարությանը, ես շարունակելու եմ լինել նրա աջակցության առաջնագծում։

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության առաջնային առաքելությունը մնում է անփոփոխ՝ նպաստել Հայաստանում ժողովրդավարության հաստատմանը, արդյունավետ և մրցունակ քաղաքական համակարգի ձևավորմանը, հասարակության առողջ ներուժի համախմբմանը և երկրի զարգացման իրատեսական ու պատասխանատու այլընտրանքի ձևակերպմանը։

Հայաստանին այսօր անհրաժեշտ են նոր քաղաքական որակ, նոր մտածողություն, նոր կազմակերպվածություն և նոր պատասխանատվություն։ Այս համոզմամբ «Դեմոկրատական այլընտրանքը» շարունակելու է իր քաղաքական պայքարը՝ հանուն ազատ, ժողովրդավարական և բարեկեցիկ Հայաստանի՝ պատրաստ համագործակցելու բոլոր այն ուժերի հետ, որոնք կիսում են ժողովրդավարության, արդարության և ինքնիշխանության սկզբունքները»։