Քուվեյթի ՀՕՊ-ը հակազդում է օդային թիրախներին
Քուվեյթի զինված ուժերը հայտարարել են, որ ներկայումս հակազդում են երկրի օդային տարածքում հայտնված «թշնամական օդային թիրախներին», հաղորդում է Al Jazeera-ն։
Բանակը սոցիալական ցանցերում հրապարակած հայտարարության մեջ նշել է, որ շարունակվում է երկրի օդային տարածքի պաշտպանությունը։
Միաժամանակ իրանական Fars գործակալությունը հայտնում է, որ Հորմուզի նեղուցում գտնվող Քեշմ կղզում պայթյուններ են որոտացել։