Նեթանյահուն խոստացել է վճռական պատասխան տալ Իրանի հնարավոր հարձակմանը
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Իրանի հնարավոր հարձակմանը կպատասխանի ավելի մեծ ուժով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, այս մասին գրում է The Times of Israel-ը:
«Ես միայն մեկ բան կասեմ. մեր երկրի վրա հարձակվելու դեպքում պատասխան կլինի: Մեր երկրին վնաս հասցնելու փորձերը անպատասխան չեն մնա։ Մենք կշարունակենք վճռական գործողություններ ձեռնարկել մեզ սպառնացող յուրաքանչյուրի դեմ», – զգուշացրել է նա։