ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում գտնվող ամերիկյան օբյեկտին հարված հասցնելու մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և աջակցության կենտրոնի ոչնչացման մասին։
Ըստ IRIB-ի՝ ԻՀՊԿ-ն հայտարարություն է տարածել։
«Սահմանված կանոնակարգերը ենթադրաբար խախտած նավերը թիրախավորելու պատրվակով ԱՄՆ-ն հրթիռային հարվածներ է հասցրել և ռմբակոծել մեր մի շարք ռազմական օբյեկտներ երկրի հարավային նահանգներում», - ասվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ ի պատասխան ԻՀՊԿ-ի ստորաբաժանումները և «Բասիջ» աշխարհազորը հարվածել են Քուվեյթում ԱՄՆ ռազմական լոգիստիկայի և աջակցության կենտրոնին։
Այն նաև ընդգծել է, որ Իրանը կշարունակի պատասխան գործողությունները, քանի դեռ շարունակվում են ԱՄՆ հարձակումները։