Թրամփը կոչ է արել Նեթանյահուին դուրս բերել զորքերը Սիրիայից և Լիբանանից
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը պետք է դուրս բերի իր զորքերը Սիրիայից և Լիբանանից: Այս մասին հայտնել է Axios-ը՝ հղում անելով ԱՄՆ և Իսրայելի պաշտոնյաներին։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թրամփի և Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի հանդիպումից հետո: Թրամփը կոչ է արել Իսրայելին սկսել զորքերի դուրսբերումը Սիրիայից և Լիբանանից:
Axios-ը նշում է, որ Իսրայելում խորհրդարանական ընտրություններին մնացել է երեք ամիս, ուստի Նեթանյահուն, հավանաբար, որևէ էական քայլ չի ձեռնարկի այս հարցում։
Իսրայելի պաշտպանության ուժերը զբաղեցնում են հարավային Լիբանանի և հարավային Սիրիայի տարածքները: Իսրայելի կառավարությունը բացատրում է, որ զորքերի ներկայությունը կկանխի ցանկացած հնարավոր հարձակում: