Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսը
Հուլիսի 13 ին Նարեկացի արվեստի միությունում տեղի ունեցացավ ՀՀ անկախության պայքարի հիմնադիր, նկարիչ Հայկազ Խաչատրյանի կտավների՝«Հայկազ Խաչատրյան՝ անկախական նկարիչը» խորագրով ցուցահանդեսը։
Ցուցահանդեսը նախաձեռնել է «Տիր» հայագիտական կենտրոնի հիմնադիր Դավիթ Աղաջանյանը՝ Հայկազ Խաչատրյանի ընտանիքի աջակցությամբ։
Հայկազ Խաչատրյանը ավարտել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, քաղաքական գործիչ էր, Ազգային միացյալ կուսակցության (ԱՄԿ) հիմնադիրը։
Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան ազգային երգիչ Գրիգոր Համբարյանը, օպերային երգիչներ Ալեքսան Խաչատրյանը եւ Սարգիս Պետրոսյանը, դաշնակահար Վարդգես Դադայանը, քաղաքական գործիչներ Պարույր Հայրիկյանը, Տարոն Սիմոնյանը, պատմաբան, գրականագետ Կարո Վարդանյանը, բանաստեղծ Գոռ Հարությունյանը, Աշոտ Նավասարդյանի տիկին Հասմիկ Նավասարդյանը։
Նշենք, որ միջոցառումը նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 35-րդ և Ազգային միացյալ կուսակցության 60-րդ ամյակներին։
Ցուցահանդեսը բաց է մինչև հուլիսի 18-ը։
Մուտքն ազատ է։