Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, վիրավորվել է առնվազն 300 մարդ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրին։
«Այսօր ժամը 12:00-ի դրությամբ հարձակումների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 300-ը։ Դժբախտաբար, մեր 35 հայրենակիցներ մահացել են։ Մահացածների թվում կան երկու կին և մեկ 18 տարեկանից փոքր դեռահաս», – գրել է նա։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։