ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել Հորդանանում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածներ է հասցրել Հորդանանում ԱՄՆ-ի գլխավորած Ալ-Ազրաք ավիաբազային և Քուվեյթում Ալի ալ-Սալեմ ավիաբազային։
Հաղորդագրությունների համաձայն՝ Հորդանանի ավիաբազայում հարվածներ են հասցվել ԱՄՆ կապի համակարգերին և վառելիքի պահեստներին։
Քուվեյթում հարվածներ են հասցվել C-RAM ռադարներին։
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել Իրանի հրամանատարական կենտրոններին և հակաօդային պաշտպանության օբյեկտներին, ինչպես նաև Բանդար Աբբաս նավահանգստային քաղաքին։