ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում զոհվել է 35 խաղաղ բնակիչ
ԱՄՆ-ի կողմից Իսլամական Հանրապետության հարավային շրջաններում իրականացված ավիահարվածների հետևանքով զոհվել է առնվազն 35 Իրանի քաղաքացի։
Այս մասին հայտարարել է Առողջապահության նախարարության խոսնակ Հոսեյն Քերմանպուրը։
«Կեսգիշերի դրությամբ ավիահարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը կազմել է 35», - ասել է պաշտոնյան։
Նա նաև նշել է, որ զոհերի թիվը կարող է աճել։