Բյուջեից 1 մլրդ 35 մլն դրամ հատկացվեց համայնքներին
«Նախագծով նախատեսվում է պետական բյուջեից համաֆինանսավորել 8 համայնքների 9 սուբվենցիոն ծրագիր»,-կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ զեկուցելով հերթական համաֆինանսավորման որոշումը։
Նա նշեց, որ այդ նպատակով հատկացվելու է 1 մլրդ 35 մլն դրամ։
«Արարատի մարզի մեկ ծրագրին կհատկացվի 157.1 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 31.9 մլն դրամ. Գեղարքունիքին 310.4 մլն, Լոռու մարզում երկու ծրագրի համար՝ 66.7 մլն, Սյունիքի մարզում մեկ ծրագրի համար 143.9 , Տավուշի մարզի 3 ծրագրի համար 323.8 մլն դրամ»,- ասաց Սիմոնյանը։
Փոխնախարարի խոսքով 2026 թ-ին կառավարությունը բյուջեից արդեն 8 մլրդ 384 մլն դրամի համաֆինանսավորում է հատկացրել։
Նիկոլ Փաշինյանի բացակայության պայմաններում փոխնախարարը թվարկեց բոլոր ծրագրերը։